Tag Archives: BBC

ՆՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Գեզի այգու պաշտպանությամբ հանդես եկած 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազի մահը նոր անկարգությունների պատճառ է դարձել Թուրքիայում:

Հունիսի 2-ին Էսքիշեհիրում քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ Գեզի այգու պաշտպանության ցույցերի ժամանակ ծեծի են ենթարկել Ալի Իսմայիլ Քորքմազին, որն էլ 38 օր անց` հուլիսի 10-ին, մահացել է:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Հուլիսի 6-ին Ստամբուլում «Ոչ ասենք ռասիզմին ու ազգայնամոլությանը» խմբի նախաձեռնությամբ «1915-2015. Հայոց ցեղասպանության տարելիցի գործողությունների ծրագիր» անվամբ սեմինար քննարկում է կազմակերպվել, հաղորդում է «Ակօսը»:

ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ ԴԵՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել «Հեղափոխական մուսուլմաններ» շարժման առաջնորդներից թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ, հաղորդում է Anadolu գործակալությունը: Էրդողանն իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար որպես բարոյական վնասի փոխհատուցում Էլիաչըքից պահանջում է 50 հազ. լիրա:

ԳԵԶԻՆ ԲԱՑՈՒՄԻՑ ԵՐԵՔ ԺԱՄ ԱՆՑ ԿՐԿԻՆ ՓԱԿՎԵԼ Է

Գեզի այգին, որի վերափոխման ծրագիրը դեռ հունիսից Թուրքիայի ողջ տարածքում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, հերթական անգամ փակվել է՝ բացումից ընդամենը երեք ժամ անց. հաղորդում է BBC-ն:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Հայ» բառը վիրավորական նպատակով օգտագործելու համար Թուրքիայի քաղաքացի Յուսուֆ Փոլաթին ազատազրկում է սպառնում, հաղորդում է թուրքական Sabah պարբերականը: Թուրքիայի քաղաքացիներ` ազգությամբ հայ Լևոն և Արթուն Բալջըօղլուներին «հայ գյավուրներ» անվանելու համար Փոլաթին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում:

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ Է ԱՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել Ստամբուլի կենտրոնում հավաքված ցուցարարներին՝ կոչ անելով նրանց լքել ամբողջ երկրում հակակառավարական ցույցերի էպիկենտրոն դարձած Գեզի այգու տարածքը, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՆ ՃՆՇՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

Հունիսի 12-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, նախնական տվյալների համաձայն, ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է 3 լրագրող: Այս մասին հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«ԹԱՔՍԻՄ» ՀՐԱՊԱՐԱԿՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ՏԱՔՍԻՆԵՐ ԵՐԹԵՎԵԿԵԼ

Ստամբուլի կենտրոնում՝ «Թաքսիմ» հրապարակում, հունիսի 12-ի առավոտյան որոշակի խաղաղություն է հաստատվել։ Նախորդ գիշեր ոստիկանությունը կրկին կիրառել է արցունաքաբեր գազով նռնակներ և ջրաշիթ՝ ցույցերի մասնակիցներին հրապարակից ցրելու համար, հաղորդում է BBC-ն։