Tag Archives: Սանջակ

ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՎ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/

Թոկատ, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ Գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգում, նրա հյուսիսային կողմում (այժմ՝ նույնանուն նահանգ Թուրքիայում): Զբաղեցնում էր Իրիս գետի հովիտը և հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին, արլեւելքից՝ Շապին Գարահիսարի, հարավից՝ Սեբաստիայի և Անկարայի, արեւմուտքից՝ Ամասիայի գավառներին: