Tag Archives: ոստիկանություն

ՉԿԱՅԱՑԱԾ ԳՈՐԾԱԴՈՒԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՄ ապՍՏԱՄԲՈՒԼ

Հունիսի 17-ին Թուրքիայի խոշոր արհմիությունները հայտարարել էին գործադուլ, սակայն Ստամբուլում գործադուլին մասնակցողների թիվը շատ չէր: Նրանք որոշել էին Շիշլիից և Իսթիքլալից շարժվել դեպի Թաքսիմ, սակայն ոստիկանությունը փակել էր Թաքսիմ տանող ճանապարհները: Սակավաթիվ լինելու պատճառով ցուցարարները որոշեցին առաջ չգնալ:

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ Է ԱՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել Ստամբուլի կենտրոնում հավաքված ցուցարարներին՝ կոչ անելով նրանց լքել ամբողջ երկրում հակակառավարական ցույցերի էպիկենտրոն դարձած Գեզի այգու տարածքը, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՆ ՃՆՇՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

Հունիսի 12-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, նախնական տվյալների համաձայն, ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է 3 լրագրող: Այս մասին հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«ԹԱՔՍԻՄ» ՀՐԱՊԱՐԱԿՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ՏԱՔՍԻՆԵՐ ԵՐԹԵՎԵԿԵԼ

Ստամբուլի կենտրոնում՝ «Թաքսիմ» հրապարակում, հունիսի 12-ի առավոտյան որոշակի խաղաղություն է հաստատվել։ Նախորդ գիշեր ոստիկանությունը կրկին կիրառել է արցունաքաբեր գազով նռնակներ և ջրաշիթ՝ ցույցերի մասնակիցներին հրապարակից ցրելու համար, հաղորդում է BBC-ն։

ՎԵՐՋ ՏՎԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆԸ

Իսթանպուլի մէջ արդեն 8 օրէ ի վեր շարունակուող բողոքի ցոյցերու վերաբերեալ ցուցարարները մամլոյ յայտարարութիւն մը հրապարակելով, պահանջեցին վերջ տալ ոստիկանութեան ամեն տեսակ դաժան ուժի կիրառումը: Ցուցարարները յայտարարութեամբ պահանջեցին նաեւ Իսթանպուլի կուսակալ Հիւսէյին Աւնի Մութլու եւ Իսթանպուլի Ոստիկանապետ Հիւսէյին Չափքըն-ի հրաժարականը:

ԱՅՍ ԻՆՉ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՄԸՆ ԷՐ

Ահաւոր օրեր էին: Այս ինչ շաբաթավերջ մըն էր: Ես լաւ եմ: Չեմ մասնակցած ցոյցերուն: Արդէն հնարաւոր չէր: Ոստիկանները իրօք վայրի աննասուններու պէս էին:

Լարուած վիճակը կը շարունակուի քաղաքի կեդրոնական թաղամասերուն մէջ: Իրադարձութիւններուն մասին մամուլը մասնակի տեղեկութիւններ կը փոխանցէ միայն: