Tag Archives: Հայկական բնակավայրեր

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՀՈՂԵՐՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

1991 թվականի անկախությունից ի վեր

ԳԵԶԻ ՊԱՐՏԵԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ

Այսօրվա Թուրքիայի Հանրապետության տարածքում, այդ թվում Ստամբուլում, յուրաքանչյուր անկյունում, ամեն քարի տակ հայկական հետք կա: Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի պուրակի տարածքում հողային-շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գերեզմաններ:

ԼԻՃԵ /ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ/

Լիճեն ընկած է Դիգրանակերտի սանջակի հյուսիսում: Աղձնիք գավառի հյուսիս արեւելքում: Այն մտնում է պատմական Հայաստանի Մեծ Ծոփք նահանգի կազմի մեջ, որի գավառներն էին՝ Խորձյանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը։
Միջնադարում այստեղ են կառուցվել Աթթահ եւ Ֆիզ անունով Սիլվանիայից դեպի հյուսիս ձգվող երկու հայտնի պաշտպանական ամրոցներ:

ԲԵՐԴԱԿ (ԹՈՒՆՋԵԼԻ-ԴԵՐՍԻՄ)

ԲԵՐԴԱԿ (ԹՈՒՆՋԵԼԻ-ԴԵՐՍԻՄ)

Բերդակի հնագույն պատմության վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները շատ ժլատ են: Հայտնի է միայն, որ նախկին բնակատեղին կառուցված է եղել Բերդակ ամրոցիլանջերին: Ինչպես երեւում է Բերդեկի շրջակա մյուս բնակավայրերը ուսումնասիրելիս, շրջանը առաջին անգամ բնակեցվել է ուրարտացիների կողմից: Ապա այննվաճվել մուշկերի, մեդիացիների, պարսիկների, Կապադովկիայի թագավորության, Հայկական թագավորության, հռոմեացիների եւ բյուզանդացիների կողմից:

ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/

Լեռնային Կիլիկիայի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ  Հաճըն քաղաքը: Այն  ընկած  է Տավրոսի լեռների գրկում՝  Քերմես լեռան լանջին: Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը,  հաճելի աչք շոյող, որի պատճառով էլ ստացել է Հաճըն անվանումը:  Հաջընը ընկած է Մարաշից մոտավորապես 90 կմ հյուսիսարեւմուտք:

Երբեմնի բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դապրոցներ ու վարժարաններ: Հաճընն ունեցել է շուրջ35 000 բնակիչ, 9 դպրոց,  ամերիկյան քոլեջ, 3 եկեղեցի, 3 վանքեր, 12ջրաղաց:

ԱԴԱԲԱԶԱՐ

Ատաբազարը կամ Ադաբազարը  եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արեւմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա եւ ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը այն անվանել են Ատաբազար, այսինքն՝ կղզու շուկա /ատա-ադա՝ «կղզի» եւ բազար՝ «շուկա», բառերի զուգակցումից/։

Ադաբազարը համարվում էր հայ բնակչության կենտրոնական գավառներից մեկը, որտեղ, համաձայն Օսմանյան ազգաբնակչության մարդահամարի  ապրում էին 17.000 հայեր:

ԿՈՂՈԲԵՐԴ–ՔԵՂԻ-ԲԻՆԳՅՈԼ /ԽՈՐՁՅԱՆԻ ԳԱՎԱՌ ԾՈՓՔ ՆԱՀԱՆԳ -ՃԱՊԱՂՋՈՒՐ/

ՔԵՂԻ | Ավերակ հայկական եկեղեցի

Քեղին ընկած է Արածանիի (Արեւելյան Եփրատ) աջակողմյան վտակ Քղի գետի աջ ափին, որով եւ բաժանված է երկու մասի: Գավառը շրջապատված է բարձրաբերձ  լեռներով, իսկ քաղաքը  ընկած  է գեղատեսիլ լեռնալանջի վրա: Քեղիի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին: XVI— XX դարերում այդ գավառի տարածքը կազմում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Քեղիի գավառակը, որի կենտրոնը Քեղին էր։

ԴԵՐՍԻՄ

ԴԵՐՍԻՄ

Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից` Երզնկան հարավից` Խարբերդը արեւելքից` Բինգյոլ-Մուշը եւ արեւմուտքից` Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատ գետով:

Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն` Դերսիմի հյուսիսում` պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական կրոնի` Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները: Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունչելի:

ԵՐԶՆԿԱ

ԵՐԶՆԿԱ

Երզնկան Արեւմտյան Հայաստանի հնագույն եւ գեղեցիկ քաղաքներից մեկն է, այն ընկած է Դերսիմի հյուսիսային կողմում: Տարբեր Ժամանակներում այն կոչվել է նաեւ Երեզ, Երիզա կամ Երիզավան, իսկ թուրքական տիրապետության շրջանում՝ Երզինգան, Երզինգյան, Երզինջան եւ այլն:
Երզնկան մտնում էր Մեծ Հայքի Տայք աշխարամասի մեջ /նախկին անվամբ Մամախաթուն/: Այստեղ էր գտնվում հեթանոսական աստվածուհի Անահիտի գլխավոր տաճարը, որը հետագայում քանդելով նույն տեղում կառուցում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այս հայտնի տաճարում էր գտնվում նաեւ Անահիտի ոսկեձույլ արձանը, որը հափշտակվել ու իբրեւ ավար Հռոմ է տարել Անտոնիոս զորավարը ք. ա. 30 թ. :

ԱՐԱԲԿԻՐ

Արաբկիր, Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա, Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր, Արափկիր, Արեպքեր, Արեպքիր-Քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում, Մալաթիայից մոտ 30 կմ հս, Ցաղմուր լեռան հյուսիսարեւելյան կողմում, Եփրատի աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ կողմում: