Tag Archives: Հայկական

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՎԱՍ ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՊԱՆԱՔԱՐ

Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար: Այս մասին «Ակոս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարյա Միդանօղլուն, ով ԱՄՆ-ից եկած հայերի հետ այցելել էր այս տարածքներ:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի լեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները և դրանցում առկա գրությունները:

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի Մալքարայի հայկական պատմական գերեզմանատունն ամբողջովին ոչնչացվել է, գրում է թուրքական Radikal-ը: Ոչնչացման պատճառն այն է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարներից մեկը հայկական գերեզմանոցի տարածքում ռեստորանային համալիր է կառուցում:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՍԲ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վանի նահանգի Բաշքալեի շրջանի Սբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կվերաբացվի և կվերանորոգվի, հաղորդում է Internethaber.com կայքը:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի շրջանակում որոշվել է

ՄՈՒՇՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԸ

Մուշ քաղաքի հին հայկական տները մեկ առ մեկ ոչնչացվում են, հաղորդում է քրդական Gelawej.net-ը: Ըստ կայքի` հայկական տների վերացման գործն իրականացնում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, մասնավորապես` Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում այս կուսակցության անդամները:

ՄՈՒՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ 350 ՏՆԵՐԻՑ ՄՆԱՑԵԼ Է 19-Ը

Bianet-ի թղթակից Սերհատ Քորքմազն այցելել է Մուշ, որտեղ այս օրերին ոչնչացվում են Քալե թաղամասի հին հայկական տները: Լրագրողը պատմում է, որ Մուշի հին հայկական թաղամասի 350 տներից մնացել է ընդամենը 19-ը:

ԳԵԶԻ ՊԱՐՏԵԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ

Այսօրվա Թուրքիայի Հանրապետության տարածքում, այդ թվում Ստամբուլում, յուրաքանչյուր անկյունում, ամեն քարի տակ հայկական հետք կա: Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի պուրակի տարածքում հողային-շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գերեզմաններ:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գերեզմաններ, հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը: