Tag Archives: Եվդոկիա

ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՎ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/

Թոկատ, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ Գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգում, նրա հյուսիսային կողմում (այժմ՝ նույնանուն նահանգ Թուրքիայում): Զբաղեցնում էր Իրիս գետի հովիտը և հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին, արլեւելքից՝ Շապին Գարահիսարի, հարավից՝ Սեբաստիայի և Անկարայի, արեւմուտքից՝ Ամասիայի գավառներին:

ԶԻԼԵ /ԹՈՔԱԹԻ ՆԱՀԱՆԳ, ԵՎԴՈԿԻԱ /

Զիլեի գավառակը գտնվում է Թոքատից /Թոկատ, Եվդոկիա/ 67 կմ դեպի արեւմուտք: Արեւելքից այն սահմանակից է Թուրհալին, հարավից՝ Քադըշեհրիին, արեւմուտքից՝ Գյոյնուջեքին, իսկ հյուսիսից Ամասիային:
Պատմության ընթացքում Զիլեն ստացել է Զելա, Զելիթիս, Զելիդ, Անզիլա, Զեյլի, Սիլաս եւ այլ անվանումներ: Անունների այս շարքը հիմնականում կապված է տեղի բնակչության լեզվական առանձնահատկություններից: Այսինքն եկվոր ժողովուրդները տեղանունը հարմարեցրել են իրենց լեզվական-հնչյունական ապարատին: