Tag Archives: Դիարբեքիր

ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ 17 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Դիարբեքիրի (Տիգրանակերտի, ներկայիս Թուրքիայի տարածք) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին է վերադարձվել 17 անշարժ գույք, հաղորդում է ozgurhabergazetesi.com կայքը:

ԸՍՏ ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆԻ` ՀԱՅՈՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ՅԵՆԻՔՅՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Է

Բասքըն Օրան

Օրերս Դիարբեքիրի Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված Սոցիոլոգիայի երկրորդ խորհրդաժողովում քննարկվում էին ինքնության շուրջ հարցեր: Բասքըն Օրանը, ներկա գտնվելով այս խորհրդաժողովին որպես զեկուցող, իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նմանօրինակ խիզախություն դրսեւորելու համար:
Իր զեկույցում Օրանը, անդրադառնալով պատմական իրողություններին ու փաստերին, հիշատակեց, որ 1071թ. Հայերը եւ քրդերը օգնել են Ալփարսլանին, ապա փաստեց, որ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի հայերի մասին կարելի է խոսել որպես պատմության գործընթացների արդյունքում ձեւավորված երկու տարբեր կառույցների:

«ԵՓՐԱՏԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ»

Որքան էլ թուրքական իշխանությունները փորձեն լռեցնել պատմությունը, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հերոս արվեստագետներ, որոնք վտանգելով իրենց կյանքը ազգերին հիշեցնում են իրենց անցյալը:
Լուսանկարիչ Մուժգան Ափարթը բացել է իր հերթական ցուցահանդեսը «Եփրատի մյուս կողմում ապրողներից անտեղյակ են արեւմուտքը» խորագրով: Ավելի վաղ նա կազմակերպել էր մեկ այլ «Գյավուրների փողոց» ցուցահանդեսը, որտեղ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ներկայացրել էր Դիյարբեքիրի հարյուրավոր հայ ընտանիքներով բնակեցված Հանչեփեք թաղամասին, որը մուսուլմանները անվանում էին Գյավուրի թաղամաս: