Tag Archives: գործադուլ

ՉԿԱՅԱՑԱԾ ԳՈՐԾԱԴՈՒԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՄ ապՍՏԱՄԲՈՒԼ

Հունիսի 17-ին Թուրքիայի խոշոր արհմիությունները հայտարարել էին գործադուլ, սակայն Ստամբուլում գործադուլին մասնակցողների թիվը շատ չէր: Նրանք որոշել էին Շիշլիից և Իսթիքլալից շարժվել դեպի Թաքսիմ, սակայն ոստիկանությունը փակել էր Թաքսիմ տանող ճանապարհները: Սակավաթիվ լինելու պատճառով ցուցարարները որոշեցին առաջ չգնալ:

ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ԿՈՉԸ ԼՐՋՈՐԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Արհմիությունների գործադուլի կոչը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի` հունիսի 17-ին Թաքսիմի հրապարակում նախատեսված ցույցն անօրինական է:

ՄԵԿՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հունիսի 17-ին Թուրքիայում սպասվում է մեկօրյա գործադուլ: Երկրի խոշորագույն երկու արհմիություններ իրենց աշխատակիցներին հորդորել են դուրս չգալ աշխատանքի՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով դադարեցնել ոստիկանական բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ: