Tag Archives: ԱՔՓ իշխանություն

ՆՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Գեզի այգու պաշտպանությամբ հանդես եկած 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազի մահը նոր անկարգությունների պատճառ է դարձել Թուրքիայում:

Հունիսի 2-ին Էսքիշեհիրում քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ Գեզի այգու պաշտպանության ցույցերի ժամանակ ծեծի են ենթարկել Ալի Իսմայիլ Քորքմազին, որն էլ 38 օր անց` հուլիսի 10-ին, մահացել է:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Հայ» բառը վիրավորական նպատակով օգտագործելու համար Թուրքիայի քաղաքացի Յուսուֆ Փոլաթին ազատազրկում է սպառնում, հաղորդում է թուրքական Sabah պարբերականը: Թուրքիայի քաղաքացիներ` ազգությամբ հայ Լևոն և Արթուն Բալջըօղլուներին «հայ գյավուրներ» անվանելու համար Փոլաթին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում:

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ Է ԱՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել Ստամբուլի կենտրոնում հավաքված ցուցարարներին՝ կոչ անելով նրանց լքել ամբողջ երկրում հակակառավարական ցույցերի էպիկենտրոն դարձած Գեզի այգու տարածքը, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՆ ՃՆՇՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

Հունիսի 12-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, նախնական տվյալների համաձայն, ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է 3 լրագրող: Այս մասին հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«ԹԱՔՍԻՄ» ՀՐԱՊԱՐԱԿՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ՏԱՔՍԻՆԵՐ ԵՐԹԵՎԵԿԵԼ

Ստամբուլի կենտրոնում՝ «Թաքսիմ» հրապարակում, հունիսի 12-ի առավոտյան որոշակի խաղաղություն է հաստատվել։ Նախորդ գիշեր ոստիկանությունը կրկին կիրառել է արցունաքաբեր գազով նռնակներ և ջրաշիթ՝ ցույցերի մասնակիցներին հրապարակից ցրելու համար, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԱՅՐԵԼ ԵՆ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Թուրքիայի քաղաքներում հունիսի 3-ի գիշերը շարունակվել են հակակառավարական ելույթները, հաղորդում է Reuters-ը: Իզմիրում ընդդիմադիրները դյուրավառ հեղուկով շշեր են նետել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա:

ՎԵՐՋ ՏՎԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆԸ

Իսթանպուլի մէջ արդեն 8 օրէ ի վեր շարունակուող բողոքի ցոյցերու վերաբերեալ ցուցարարները մամլոյ յայտարարութիւն մը հրապարակելով, պահանջեցին վերջ տալ ոստիկանութեան ամեն տեսակ դաժան ուժի կիրառումը: Ցուցարարները յայտարարութեամբ պահանջեցին նաեւ Իսթանպուլի կուսակալ Հիւսէյին Աւնի Մութլու եւ Իսթանպուլի Ոստիկանապետ Հիւսէյին Չափքըն-ի հրաժարականը:

ԱՅՍ ԻՆՉ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՄԸՆ ԷՐ

Ահաւոր օրեր էին: Այս ինչ շաբաթավերջ մըն էր: Ես լաւ եմ: Չեմ մասնակցած ցոյցերուն: Արդէն հնարաւոր չէր: Ոստիկանները իրօք վայրի աննասուններու պէս էին:

Լարուած վիճակը կը շարունակուի քաղաքի կեդրոնական թաղամասերուն մէջ: Իրադարձութիւններուն մասին մամուլը մասնակի տեղեկութիւններ կը փոխանցէ միայն: