Tag Archives: Ակօս

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՎԱՍ ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՊԱՆԱՔԱՐ

Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար: Այս մասին «Ակոս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարյա Միդանօղլուն, ով ԱՄՆ-ից եկած հայերի հետ այցելել էր այս տարածքներ:

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ | ՏԵՍԱՆՅՈՒԹ |

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևը։

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի լեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները և դրանցում առկա գրությունները:

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի Մալքարայի հայկական պատմական գերեզմանատունն ամբողջովին ոչնչացվել է, գրում է թուրքական Radikal-ը: Ոչնչացման պատճառն այն է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարներից մեկը հայկական գերեզմանոցի տարածքում ռեստորանային համալիր է կառուցում:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Հուլիսի 6-ին Ստամբուլում «Ոչ ասենք ռասիզմին ու ազգայնամոլությանը» խմբի նախաձեռնությամբ «1915-2015. Հայոց ցեղասպանության տարելիցի գործողությունների ծրագիր» անվամբ սեմինար քննարկում է կազմակերպվել, հաղորդում է «Ակօսը»:

ԻՄ ՊՈԼԻՍԸ. ՈՒՄԻԹ ՔՎԱՆՉ | UMIT KIVANC

Ումիթ Քվանչը գրող է, դիզայներ և վավերագրական ֆիլմերի հեղինակ: Նա Հրանտ Դինքի ընկերն էր և մեծ դեր է խաղացել «Ակօս»-ի հիմնադրման գործում: Քվանչը նաև վավերագրական ֆիլմ է նկարել Դինքի սպանության մասին:

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս պահից սկսած բռնություն գործադրող որևէ անհատի կամ կազմակերպության նկատմամբ այլևս հանդուրժողականություն չի ցուցաբերվելու, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով Գեզի այգու շուրջ ծավալվող իրադարձություններին: