ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օսմանյան կայսրությունը 16-17-րդ դարերում հասել էր իր հզորացման գագաթնակերտին՝ նվաճելով տարածքներ արեւելքից ու արեւմուտքից, հյուսիսից ու հարավից: Նվաճված տարածքների վրա ապրող բնակչության ողջ կարողությունը թե տնտեսական Մանրամասն »

ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՎ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/

ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՎ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/

Թոկատ, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ Գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգում, նրա հյուսիսային կողմում (այժմ՝ նույնանուն նահանգ Թուրքիայում): Մանրամասն »

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

  ՆՎԻՐՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Մանրամասն »

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՎԱՍ ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ  ՏԱՊԱՆԱՔԱՐ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՎԱՍ ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՊԱՆԱՔԱՐ

Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար: Այս մասին «Ակոս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարյա Միդանօղլուն, ով ԱՄՆ-ից Մանրամասն »

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ | ՏԵՍԱՆՅՈՒԹ |

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ | ՏԵՍԱՆՅՈՒԹ |

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևը։ Մանրամասն »

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՀՈՂԵՐՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՀՈՂԵՐՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Հարութ Սասունյան «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 1991 թվականի անկախությունից ի վեր Մանրամասն »

 

ԿՄՆԱՆ ԱՐԴՅՈՔ ԱՐԾՎԱԲԵՐ ՎԱՆՔԻ ԳՈՆԵ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ

ԿՄՆԱՆ ԱՐԴՅՈՔ ԱՐԾՎԱԲԵՐ ՎԱՆՔԻ ԳՈՆԵ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ

Եկեղեցաճարտարապետ- ական գեղանի ու վերերկրային հորինվածքները դարեր շարունակ զարդարել են պատմական Հայաստանը:  Բարձրադիր վայրերում կառուցված համալիրները, հոգևոր կենտրոններն ու սրբատեղիները հորինված են այնպիսի տաղանդով, որ կարծես դրանք փորված են ժայռի մեջ, ձուլված բնությանն ու երկնքին, կամ էլ թե չէ հենց երկնքից է իջեցվել ու դրվել ի վերուստ  նախասահմանված տեղում:

Քաղաքներ ենք ունեցել հազար ու մի եկեղեցիներով զարդարված, որոնց մնացորդներն ու ավերակները  այսօր էլ ուխտավորին հաղորդում են հիացմունք ու խոնարհում:

ԿՈՂՈԲԵՐԴ–ՔԵՂԻ-ԲԻՆԳՅՈԼ /ԽՈՐՁՅԱՆԻ ԳԱՎԱՌ ԾՈՓՔ ՆԱՀԱՆԳ -ՃԱՊԱՂՋՈՒՐ/

ՔԵՂԻ | Ավերակ հայկական եկեղեցի

Քեղին ընկած է Արածանիի (Արեւելյան Եփրատ) աջակողմյան վտակ Քղի գետի աջ ափին, որով եւ բաժանված է երկու մասի: Գավառը շրջապատված է բարձրաբերձ  լեռներով, իսկ քաղաքը  ընկած  է գեղատեսիլ լեռնալանջի վրա: Քեղիի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին: XVI— XX դարերում այդ գավառի տարածքը կազմում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Քեղիի գավառակը, որի կենտրոնը Քեղին էր։

ԴԵՐՍԻՄ

ԴԵՐՍԻՄ

Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից` Երզնկան հարավից` Խարբերդը արեւելքից` Բինգյոլ-Մուշը եւ արեւմուտքից` Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատ գետով:

Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն` Դերսիմի հյուսիսում` պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական կրոնի` Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները: Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունչելի:

ԵՐԶՆԿԱ

ԵՐԶՆԿԱ

Երզնկան Արեւմտյան Հայաստանի հնագույն եւ գեղեցիկ քաղաքներից մեկն է, այն ընկած է Դերսիմի հյուսիսային կողմում: Տարբեր Ժամանակներում այն կոչվել է նաեւ Երեզ, Երիզա կամ Երիզավան, իսկ թուրքական տիրապետության շրջանում՝ Երզինգան, Երզինգյան, Երզինջան եւ այլն:
Երզնկան մտնում էր Մեծ Հայքի Տայք աշխարամասի մեջ /նախկին անվամբ Մամախաթուն/: Այստեղ էր գտնվում հեթանոսական աստվածուհի Անահիտի գլխավոր տաճարը, որը հետագայում քանդելով նույն տեղում կառուցում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այս հայտնի տաճարում էր գտնվում նաեւ Անահիտի ոսկեձույլ արձանը, որը հափշտակվել ու իբրեւ ավար Հռոմ է տարել Անտոնիոս զորավարը ք. ա. 30 թ. :

ԱՐԱԲԿԻՐ

Արաբկիր, Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա, Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր, Արափկիր, Արեպքեր, Արեպքիր-Քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում, Մալաթիայից մոտ 30 կմ հս, Ցաղմուր լեռան հյուսիսարեւելյան կողմում, Եփրատի աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ կողմում:

ԲԵՐԿՐԻ /ՄՈՒՐԱԴԻՅԵ/

Բերկրին — Մուրադիե Վանի հնագույն հայաբնակ քաղաքներից է: Այն Համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ և ընկած է Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում։ Արծրունիների գահակալության տարիներին Գագիկ թագավորը այս գավառը նվիրել էր Աղթամարի վանքին։
Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն էր։ Այս գավառի մեջ էր մտնում Աբաղայի նշանավոր դաշտը, Տեր-Հուսկան-Որդու անունով վանքը և Գործովթ գյուղը, որը բազմամարդ, հարուստ և նշանավոր հայկական գյուղ էր։ Բերկրին սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Բարկիրի, Բարկրի, Բերգրի, Պարկիրի և անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի–կալե, ավելի ուշ Մուրադիյե:

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ազգային պատկանելության շուրջ բախումները Թուրքիայում շարունակվում են նոր թափով: Նմնօրինակ երեւույթների առաջացումը ոչ այնքան հասարակական բնույթ է կրում, որքան որ հրահրվում է որոշ ուժերի կողմից:
Հերթական բախումը տեղի է ունեցել Մուղլայի Մարմարիս գավառում, որտեղ ազգությամբ հայ Էլիզաբեթ Մարիա Փըչաքչըն, իր ինքնության համար ծանր վիրավորանքների ու սադրանքների է ենթարկվել: Փըչաքչըն արդեն 10–ը տարուց ի վեր զբաղվում է արհեստով, սակայն պարբերաբար խնդիրներ է ունեցել իր անձի անվտանգության առումով:

ԲԵՐՎԱՐԻ ԳԱՎԱՌ

ԲԵՐՎԱՐԻ ԳԱՎԱՌ

Բերվարն ընկած է Սըղերդի գավառի /Սանջաք/ հարավարեւմուտքում: Մեղրով հայտնի Բերվարի վարչական կենտրոնն է համարվում Խասիլ գավառը: Ցեղասպանության նախօրեին գավառում ապրում էր 180 հայ: Այստեղ կար 20 հայկական տուն եւ մեկ դպրոց, որն ուներ 22 աշակերտ: Բերվարի գավառն ուներ 15 հայկական գյուղ: Գյուղերում բնակվող հայերի ընդհանուր թիվը 2538 մարդ էր / 282 տուն/: Գավառի Վելաս գյուղում ապրում էր 270 հայ /30 տուն/:

ԶԻԼԵ /ԹՈՔԱԹԻ ՆԱՀԱՆԳ, ԵՎԴՈԿԻԱ /

Զիլեի գավառակը գտնվում է Թոքատից /Թոկատ, Եվդոկիա/ 67 կմ դեպի արեւմուտք: Արեւելքից այն սահմանակից է Թուրհալին, հարավից՝ Քադըշեհրիին, արեւմուտքից՝ Գյոյնուջեքին, իսկ հյուսիսից Ամասիային:
Պատմության ընթացքում Զիլեն ստացել է Զելա, Զելիթիս, Զելիդ, Անզիլա, Զեյլի, Սիլաս եւ այլ անվանումներ: Անունների այս շարքը հիմնականում կապված է տեղի բնակչության լեզվական առանձնահատկություններից: Այսինքն եկվոր ժողովուրդները տեղանունը հարմարեցրել են իրենց լեզվական-հնչյունական ապարատին:

ԲԱՂԷՇ (ԲԻԹԼԻՍ)-Ի ՆԱՀԱՆԳ ԷՐՈՒՀ ԳԱՎԱՌ

Էրուհի շրջանը ընկած է Սղերդ, Շըրնակ, Փերվարի, Գյուչլուքոնաք գավառների միջեւ:
Շրջանը լեռնային է: Բարձրադիր լեռներն իրարից անջատվում են Տիգրիս թափվող վտակերով: Էրուհը ոչ միայն գեղեցիկ բնակավայր է, այլեւ արոտավայրերով հարուստ բնակատեղի, որի պատճառով էլ, սկսած 7-րդ դարից, այստեղ են տեղափոխվել քրդեր, եզդիներ, թուրք-սելջուկներ: 7-րդ դարում, երբ այն անցավ արաբական խալիֆայության գերիշխանության ներքո, տեղի քրիստոնյա բնակչությունը ստիպված Էրուհը լքեց, այն զիջելով բնակություն հաստատած ոչխարաբույծ քրդերին ու եզդիներին: