ՄՈՒՇՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԸ

Մուշ քաղաքի հին հայկական տները մեկ առ մեկ ոչնչացվում են, հաղորդում է քրդական Gelawej.net-ը: Ըստ կայքի` հայկական տների վերացման գործն իրականացնում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, մասնավորապես` Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում այս կուսակցության անդամները:

Քաղաքի կենտրոնական թաղամասում են գտնվում հայկական եկեղեցիները, հին շենքերն ու բաղնիքները: Ինչպես գրում է Gelawej.net-ը, քաղաքի վերափոխման անվան տակ թաղամասը ոչնչացվում է: Նրանք, ովքեր չեն ցանկանում լքել պատմական նշանակություն ունեցող տները, գործ են ունենում թուրքական ոստիկանության հետ:

«Հայ ժողովուրդը Ցեղասպանության և գաղթի սարսափից հետո այժմ էլ ապրում է իր «պատմության» ցեղասպանությունը»,- գրում է կայքը:

Մուշում պատմական նշանակություն ունեցող հայկական տների ոչնչացումը կանխելու նպատակով Թուրքիայի հայերի նախաձեռնությամբ ստորագրահավաք է սկսվել: Նախաձեռնողները նպատակ ունեն ստորագրությունների թիվը հասցնել 10 հազ-ի: Ստորագրահավաքի երկլեզու` հայերեն և թուրքերեն տեքստում գրված է, որ 1915թ. սկսված Ցեղասպանությունն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Նշվում է նաև, որ հայկական տների ոչնչացումը նպատակ ունի վերացնել հայերի հետքը հայկական այդ բնակավայրից:

աղբյուրը` civilnet.am

One Response to ՄՈՒՇՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԸ

  1. […] հայկական պատմական շենքերի ոչնչացումը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարության […]

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*