ՄՈՒՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ 350 ՏՆԵՐԻՑ ՄՆԱՑԵԼ Է 19-Ը

Bianet-ի թղթակից Սերհատ Քորքմազն այցելել է Մուշ, որտեղ այս օրերին ոչնչացվում են Քալե թաղամասի հին հայկական տները: Լրագրողը պատմում է, որ Մուշի հին հայկական թաղամասի 350 տներից մնացել է ընդամենը 19-ը:

«Ոչ շատ վաղ` մեկ ամիս առաջ, այստեղ ավերակների փոխարեն պատմություն կար, իսկ այժմ լռությունն է…»,- գրում է Քորքմազը:

Նա մեջբերումներ է կատարում Ռայմոնդ Հարություն Գևորգյանի և Փոլ Հ. Փաբուջյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության նախօրեին» թուրքերեն թարգմանված աշխատությունից և ներկայացնում Մուշի պատմությունը, քաղաքի հայկական դիմագիծը:

Մուշի հայկական պատմական շենքերի ոչնչացումը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցով զբաղվող վարչությունը որոշում կայացրեց վերափոխել քաղաքը:

Բնակիչների մի մասը դեմ էր թաղամասի ոչնչացմանը, իսկ մյուս մասը, քանդելով իր տունը, փնտրում էր հայերի ոսկին:

աղբյուրը` civilnet.am

One Response to ՄՈՒՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ 350 ՏՆԵՐԻՑ ՄՆԱՑԵԼ Է 19-Ը

  1. […] պատմական նշանակություն ունեցող հայկական տների ոչնչացումը կանխելու նպատակով Թուրքիայի հայերի նախաձեռնությամբ […]

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*