ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ

Սարդարապատ

Սարդարապատի հուշարձանի զանգակատունը վերսլաց է՝ երկինք մխրճված: Այդ զանգերը մեր հաղթանակն են ազդարարում եւ հարկ եղած դեպքում էլի կղողանջեն: Դեպի զանգակատուն տանող լայն աստիճանների վերջին հարթակին աջ ու ձախ կողմից խոյանում են թեւավոր ցուլեր՝ հաղթանակի, հաստատակամության, չարագործի մուտքը կանխարգելող: Հայ ժողովրդի համար կենաց ու մահու պայքարի օրերին հայոց եկեղեցիների ու վանքերի զանգերը յոթը օր ու յոթը գիշեր ղողանջել են անկանգ՝ ազդարարելով հային սպասող վտանգը ու նրան կանչելով հայրենի հողի պաշտպանության: Զանգերը փրկության են կանչել:

Սարդարապատի համալիրը մեր փառավոր պատմության էջերից մեկի խորհրդանիշն է…

Սարդարապատի հուշահամալիր

Թուրքիա կոչվող երկիրը ուներ մի մեծ ծրագիր, որի իրագործմանը խանգարում էին հայերը

«Հայերը կանգնած են մեր համաթուրքական եւ համիսլամական ծրագրի իրականացման ճանապարհին եւ մեր բախումը նրնաց հետ անխուսափելի է: Մենք ստիպված ենք տարերայնորեն ոչնչացնել այն ամենը ինչ-որ արգելք է հանդիսանում մեր ազգային նպատակներին, դուք միշտ ռուսների հետ եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են, պատմական թշնամիները»,- ասում էին Իթթիհաթ եւ Թերաքքի կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Բահաեդդին Շաքիրը եւ ծովային նախարար Ջեմալ փաշան:

Այս արտահայտությունները պատահական չէին, որովհետեւ իսկապես էլ թուրքական կառավարությունը ինչ անունով էլ, որ հանդես գա, միեւնույն է, իր ընդլայնման եւ հաստատման ճանապարհին բնիկ հայ ժողովրդին նայելու է այդ աչքերով: Հայը նրանց ճանապարհին խոչընդոտ է՝ արգելք…

Սա թուրքական չհնացող երազանքն է, որի իրականացման համար թուրքերը ոչ մի խոչնդոտի առաջ կանգ չեն առել:

1918թ. փետրվարի 12-ին թուրքերը խախտելով Երզնկայի զինադադարը հարձակում են գործում Արեւելյան Հայաստանի վրա: Գրավում Երզնկան, Կարինը, ապա Սարիղամիշը: Ապա, խախտելով Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը գրավում նաեւ Կարսը, հետո Ալեքսանդրապոլը: Տիրանում տեղի զինվորական պահեստներին ու զինամթերքներին: Թուրքերի վայրագությունները չափ ու սահման չունեին, նրանք նվաճելով որեւէ քաղաք կամ գավառ թալանում էին տեղի բնակչությանը, քարուքանդ անում երկիրը, այն ինչ նյութական էր տանում էին, այն ինչ հոգեւոր էր ջնջում էին, քանդում ու ոչնչացնում:

Թուրք բարբարոսների հրոսկաները կամաց-կամաց մոտենում էին հայոց սրբազնագույն հողին՝ Արարատյան դաշտ՝ Երեւան, սուրբ Էջմիածին:

Այս օրերին հայ ժողովրդի վիճակը դարձել էր օրհասական: Հայության առջեւ կանգնել էր գոյության կամ չգոյության երկընտրանքը: Հայ ժողովուրդը դեռ չէր կարողացել ուշքի գալ ցեղասպանության՝ Մեծ Կոտորածի հասցրած անմարդկային վերքերից: Հայի սերուցքը մոռթվել էր, մերանը սփռվել աշխարհով մեկ, իսկ հայության մի փոքրիկ մասունք ծվարել էր Արարատի փեշերին: Ի՞նչ էր լինելու նրա ճակատագիրը: Մոռթված ազգակիցների ո՞ղբը պիտի լացեր, թե սրբեր տակավին դեռ տաք արցունքները, ու կյանք ու մահվան կռիվ մղեր՝ լինելիության կռիվ, ապրելու պայքար, սեփական տեսակը պահպանելու բնական կռիվ:

Մռնչած առյուծածին հայոց ոգին, իր ձագին պաշտպանելու, մայրական՝ բնության մեջ չգերազանցված հուժկու բնազդով: Իր հոտի ու զավակների հետ մնաց այդ օրերին նաեւ Գեւորգ Սուրենյան կաթողիկոսը, մնաց, որպեսզի ավանդեր իր հոգին Լուսավորչի հիմնած տաճարի մեջ: Ապա հայոց Հայրապետի հրամանով Էջմիածնից մինչեւ Սեւան, Արաքսից մինչեւ Արագածի լանջերը յոթը օր ու յոթը գիշեր ղողանջեցին հայոց վանքերի զանգերը՝ կոչ անելով հայությանը ոտքի կանգնել ու պաշտպանել սեփական հողն ու հայրենի երկիրը:

Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 22-ին էր. վաղ առավոտյան երկու հայրենանվեր երիտասարդներ՝ Գարեգին Եպիսկոպոս Հովսեփյանցը եւ Զավեն Եպիսկոպոս Մահտեսի Բաբայանը, մեկը հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, իսկ մյուս Առաջին աշխարհամարտի խիզախ զինվորիներից մեկը, շրջելով Հայոց գյուղերով ու քաղաքներով, ժողովրդին քարոզում են հայության դեմ ծառացած օրհասական պատմական պահը: Իրենց բոցաշունչ քարոզներով նրանք ոտքին են հանում հազարներին: Այո, շատ մեծ էր վտանգը, հայությունը մեկ բուռ էր մնացել. Հավանական մահը առջեւում էր, կամ պետք էր անձնատուր լինել ու սրի քաշվել, կամ պետք է պատվարժան հայորդու նման մահ ու կենաց պայքար մղել: Հայոց առյուծները ոտքի ելան ու մայիսի 22-ը հաղթանակի պսակով պսակադրեցին: Հաջորդը Սարդարապատի կայարանն էր, որը պիտի թուրք հրոսակներից մաքրվեր Դանիել Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ:

Մայիսի 24-ին Արարատյան դաշտ են մտնում թուրքական նոր ուժեր: 24-25-ին նրանք միաժամանակ հարձակում են գործում Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի ուղղությամբ: Այս օրերին Բաշ-Աապարանը դառնում է ինքնապաշտպանության կենտրոն: Առաջացող թուրքակա զորքերի վրա 20 թնդանոթներից կրակ են արձակում, այսպիսով թշնամուն պարտադրելով նահանջելու, ավելի ուշ՝ փախուստի մատնելու. « Հասել է պահը, յուրաքանչյուր հայ, պետք է մոռանա իր անձը՝ հանուն հայրենիքի փրկության, իր կնոջ ու դուստրերի պաշտպանության համար, պիտի գործի դնի իր վերջին ճիչը՝ թշնամուն հարված հասցնելու համար»,- կոչ էր անում զորավար Մովսես Սիլիկյանը:

Մայիսի 26.

Հայ ժողովրդի համար ամենավճռական օրերից մեկը: Արդյոք վերջի՞նն էր լինելու, վերջին վճռական մա՞րտն էր: Բոլորն էին համախմվբած. Աշխարական, հոգեւոր, ռազմիկ ու ռամիկ…պայքար, պայքար ու հաղթության պսակադիր դափնի…

Հերոական այս պայքարի շնորհիվ փրկվեցին Երեւանի, Արարատյան դաշտի ու Սեւանի հայությունը: Մայիսի 22-26 տեղի ունեցած հարձակումները թուրքական կանոնավոր բանաը 3500 դիակ թողեց: Իսկ հայկական կողմը 2 500 սպանված, գերի ու վիրավոր:

1968 թ. Սարդարապատի 50-ամյակի կապակցությամբ, մայիսի 25-ին Հոկտեմբերյանում բացվեց Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը, իսկ 1978 թ, նույն տեղում կառուցվեց նաեւ Հայաստանի Ազգագրական Պետական թանգարանը:

Հուշահամալիրը կառուցված է վեհ, հայ դասական ճարտարապետության սկզբունքներով:

Մայիսը մեր փառքի, հաղթության ու հերոսական ամիսն է: Այն մեր պատմության փառավոր էջեր շղթայող ամսին է: Սարդարապատի հերոսամարտով հայը մեկ անգամ էլ ցույց տվեց հայկյան քաջությունը: Իսկ իր հերոս հայ զավակներին երգով գովերգեց…

Սարդարապատի երգ

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին:

Սերունդներ դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,

Այստեղ մի պահ կանգ առանք,

Որ շունչ առած, շունչներս տանք

Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին:

Սերունդներ դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,

Մենք միշտ կանք,

Մենք չհանգանք դեռ կգանք,

Երբ տան զանգը, ահազանգը.

Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին:

Սերունդներ դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատի

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*