ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ, 25-27 ՀՈՒԼԻՍԻ 1897 ԹՎԱԿԱՆԻ

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ | 25-27 ՀՈՒԼԻՍԻ 1897 ԹՎԱԿԱՆԻ

Խանասորի արշավանք

Խանասորի Արշավանքը հարձակում էր քրդական մազրիկ ցեղախումբին վրահայ ազատամարտիկների կողմից հուլիս 25, 1897 թվին։ Նա կազմակերպվել ու կատարել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Հայ ֆետայիները հաղթանակն ապահովել են և մազրիկ ցեղախումբին ազդեցումթյունը շրջանում ջնջվել է։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԽՈՒՄԸ

Արշավանքը

1896-ին, քյուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանների տակ, հարձակել ու ջարդել էր հայոց մարտիկներին Վանի ինքնապաշտպանության ժամանակ։ Հետագայում, ՀՅԴ-ն, Նիկոլ Դումանիգաղափարով, կազմակերպել է Խանասորի Արշավանքը որպես փոխհատուցում՝ նպատակով ցեղին հարձակումի

ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆԵՐ

ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆԵՐ

կարողությունը ջնջելու և վրեժխնդրությունկատարելու։

Հուլիսի 25, 1897 թ. արշալույսին, մոտ 250 ֆետայիներ Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Իշխան Արղությանի հրամանների տակ անակնկալորեն հարձակել են մազրիկ ցեղին վրա և կարողել են հաղթանակը ապահովել։ Նա կարողել են սպաննել տղամարդիկների մեծամասնությունը այլ խնայել են կնոջ ու երեխաների կեանքերը։ Մազրիկ ցեղի հրամանատարը՝ Շարաֆ Բեկը ազատվել է կռվից։ Արշավանքը վերջացել է հուլիսի 27, 1897-ին։

Հետևանք

Խանասորի Արշավանքը հաջող է անցել հայերի համար։ Արշավանքը ինքնավստահությունն է զորացնել հայ ֆետայիների որոնք տարիներից իվեր ջարդվել էինք «Կարմիր սուլթան»ի զորքերի կողմից։ Արշավանքի ընդացքին, 25 հայեր զոհվել են անոնց մեջը լինելով ՀՀԴ հիմնադիրի՝ Ռոստոմի եղբայրը՝ Կարոն։ ՀՀԴ մինչև այսօր տոնում է Խանասորի Արշավանքի տարելիցը։

Թվական. 1897

Վայր. Արևմտյան Հայաստան, Խանասորյան դաշտավայր

Արդյունք. Հայերի հաղթանակ, Մազրիկ ցեղի ոչնչացում

Հակառակորդներ. Մազրիկ ցեղ | Հայ ֆիդայիներ

Հրամանատարներ. Շարիֆ-բեկ | Վարդան Խանասորի, Նիկոլ Դուման

Կորուստներ. ցեղի համարյա բոլոր տղամարդիկ | 20 ֆիդայի

 

Աղբյուրը` ՎԻՔԻՓԵԴԻԱ | Ազատ Հանրագիտարան


ԽԱՆԱՍՈՐԻ ՔԱՅԼԵՐԳ

Կարկուտ տեղաց Խանասորի դաշտումը,

Ֆիդային էր դաշնակցական`վրէժ լուծում հովտումը:

 

Սոսկաց քուրդը`քնաթաթախ մարզրեցին,

Չէր երազում ջնջուել իսպառ Ֆիդայիցը լուսաբացին:

 

-Եաման´, Աստուած, ֆիդան եկաւ ու՞ր փախչենք.

Ասաց որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրդուհին:

 

-Մի վախենար, հանգիստ կեցիր, բաջի ջան,

Կանանց երբէ`ք ձեռք տալու չէ վրէժխնդիր քաջ ֆիդան:

 

Մի ժամուա մեջ Մարզիկ ցեղը ջնջուեցաւ,

Խանասորայ կանաչ դաշտը կարմիր գոյնով ներկուեցաւ:

 

Փչի´ր զեփյուռ, դէպ Առաւուլ մենք թռչենք,

Դիրքեր բռնենք, գաթայ, հալուայ ձիւնի ջրով ճաշակենք…

 

Մերթ կռվում է , մերթ բարձրանում քաջ ֆիդան,

Եզակի է պատմութեան մեջ արշաւանքի տեսարան :

 

Չկար Կարօն, տխուր պատեց ամենքին,

Երանի է նրա հոգոյն, որ զոհ դարձաւ այդ կռուին…

 

Քե´զ ենք հանձնում,  ո´վ պաշտելի Առաւուլ,

Կրծքիդ մեջը ամուր պահիր անմահ զոհերն հայերուն:

 

Հայեր, յիշե´ք նուիրական այն օրը.

Հուլիս ամսի քսանհինգին կատարեցեք մեր տոնը:

 

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ — ԽԱՆԱՍՈՐԻ ԿՌԻՒԸ

(Գրառումը կատարուած է աւանդական ուղղագրութեամբ)

Ագուլիսցի քաջ պատանի,
Մահուանդ լուրը ով թող տանի,
Քեզ պէսերուն բիւր երանի,
Դուք էք յոյսը Հայաստանի։

Յուլիս ամսուն քսանուհինգին,
Մօսին հրացան պատրաստ ձեռքին,
Քրդի ոխը պահած սրտին,
Դէպ Խանասոր դիմեց ուժգին։

Երեք հարիւր հայ քաջերով,
Բոլորը զինուած մօսիններով,
Շէրիֆ բէկին մեծ ջարդ տալով,
Կարօն ընկաւ վրէժ կանչելով։

Խունկով մոմով գամ Խանասոր,
Արցունք թափեմ ես ամէն օր,
Քեզ հարցնելով մնացի մոլոր,
Նստած կու լամ ես ամէն օր։

Արտասուքս հեղեղ դարձաւ,
Պայծառ օրս խաւարեցաւ,
Դաշտ ու ձորեր արիւն դարձաւ,
Խանի պէս քաջը զոհուեցաւ։

Սուրս առնեմ ելլեմ յառաջ,
Թուրքեր ջարդեմ ես ձախ ու աջ,
Ես ալ հայ եմ պարտաճանաչ,
Ազգիս համար մեռնիմ ես քաջ։

 

 


4 Responses to ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ, 25-27 ՀՈՒԼԻՍԻ 1897 ԹՎԱԿԱՆԻ

  1. 22% in Deutschland? Das wundert mich jetzt ein bihescsn. Ich war immer der Meinung in Deutschland schaut man sich am wenigsten an. Einerseits heit es Von der Krise keine Spur und doch scheint es so als wrden die Leute im eigenen Land bleiben um zu sparen.

  2. Please teach the rest of these internet hooliagns how to write and research!

  3. That’s raelly thinking of the highest order

  4. We should reecspt Praise every writerLike Peter Balakian and many others Who can understand our scared-painsAnd able to ignite genocided* souls;As the innocents were slayed**Before their prayersReach the God’s soil.Sylva Portoian, MDDec. 22, 2010__________________________________* genocided:a0 a new verb in my glossary of terms’; when people are killed Turkified ( lost their identity completely) many times through centuries as Armenians have been slayed from 1064-1923 until now followed every where to suppress recognition of their genocide by other states **slayed: slain slayed sounds more lyrical than slain

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*