ԱՂԹԱՄԱՐԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԽԱՆԳԱՐԵՑ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ԱՂԹԱՄԱՐ

Պարիարքական ընտրությունները քանիցս հանդիպեցին անհարթությունների, որոնց պատճառը մի դեպքում ներհամայնքային անհամաձայնություններն էին, մյուս դեպքում այն հանգամանքը, որ Թուրքիո հայկական համայնքը տակավին դեռ չէր կողմնորոշվել պատրիարքի կամ համապատրիարքի ընտրության հարցում, իսկ մյուս կողմից Թուրքական կառավարությանը սա շատ ձեռնտու առիթ էր ներհամայնքային պառակտումը սրելու համար: Նմանօրինակ անհարթություններով սկիզբ առան նաեւ Աղթամարում պատարագ մատուցել չմատուցելու, խաչ տեադրել չտեղադրելու, եւ նույնիսկ եղան զրույցներ պատարագի ժամանակահատվածի կրճատման, կամ կղզի բարձրանալ ցանկացող անձանց թվաքանակաի մասին սահամանափակումների շուրջ:

Այս անգամ էլ ընտրությունների բարձրագույն խորհուրդը միաձայն որոշում է ընդունել սահմանադրական փոփոխությունների փաթեթին վերաբերող հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 12-ին` կիրակի օրը .«Այս հանգամանքը վտանգում է Վանի Աղթամար եկեղեցում հայերի կողմից կազմակերպվելիք առաջին պատարագի արարողությունը»,- գրում է թուրքական Հյուրիյեթ թերթն ու հավելում, -Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն հայտնել է, որ իրենք հայ համայնքի առաջնորդների հետ քննարկելու են պատարագը մեկ շաբաթ հետաձգելու հարցը»:
Այո, ցավալի է, որ Աղթամար եկեղեցում առաջին պատարագի մատուցել-չմատուցելու խնդիրը քննարկման թեմա էր դարձել, եւ տեղի էր տվել տարաբնույթ կանխատեսումների, վերջիվերջո դրական որոշում ընդունելուց հետո այն համընկավ 2010 թ. սեպտեմբերի 12-ին նախատեսվող հանրաքվեի հետ:
Զարգացումների այս անորոշությունը շփոթմունքի մեջ է դրել նաեւ Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն: Վերջինիս հայտնել է, որ երկուշաբթի օրվանից սկսած՝ աշխատանքներ են տարվելու այս խնդրի լուծման ուղղությամբ: Նահանգապետը տեղեկացրել է նաեւ, որ իրենք բանակցելու են հայկական համայնքի իրավասուների հետ, որպեսզի արարողության նախնական ամսաթիվը՝ սեպտեմբերի 12-ը, մեկ շաբաթով հետաձգվի, եւ եթե դա հայ համայնքի առաջնորդների կողմից հարմար նկատվի, ապա պահանջելու են, որ Վանի համար մեծ նշանակություն ունեցող այդ առաջին արարողությունն ի կատար ածվի 2010 թ. սեպտեմբերի 19-ին:

Օսման Բեքլեյեն, Վան, Hürriyet,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*