ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/

Լեռնային Կիլիկիայի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ  Հաճըն քաղաքը: Այն  ընկած  է Տավրոսի լեռների գրկում՝  Քերմես լեռան լանջին: Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը,  հաճելի աչք շոյող, որի պատճառով էլ ստացել է Հաճըն անվանումը:  Հաջընը ընկած է Մարաշից մոտավորապես 90 կմ հյուսիսարեւմուտք:

Երբեմնի բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դապրոցներ ու վարժարաններ: Հաճընն ունեցել է շուրջ35 000 բնակիչ, 9 դպրոց,  ամերիկյան քոլեջ, 3 եկեղեցի, 3 վանքեր, 12ջրաղաց:

ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/Հաճընի նշանավոր եկեղեցիներն էին Ս. Գեւորգը, որն  ուներ մեկ դպրոց, 57 աղջիկ եւ 112 տղա աշակերտներով,  Ս. Թորոսը, որի հարակից դպրոցում սովորում էին 12 աղջիկ եւ 87 տղա: Գործում էր նաեւ կենտրոնական վարժարանը, որտեղ սովորում էին 283 տղաներ:

Բացի եկեղեցիներին կից գործող դպրոցներին, ավելի ուշ բացվել էր նաեւ մեկ այլ՝ Սահակյան-Մեսրոպյան դպրոցը: Հաճընում կային նաեւ մեկական բողոքական եւ կաթոլիկ համայնքներին պատկանող եկեղեցիներ: Հաճընում էր գտնվում նաեւ հայտնի Ս. Աստվածածին եկեղեցին, բողոքական համայնքներին պատկանող երկու եւ հայ  կաթոլիկներինպատկանող մեկ աղոթատեղի: Քաղաքի հյուսիսային հատվածում գտնվողէր Ս. Հակոբ վանքը՝ շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնը: Այս վանքնուներ  մեկ դպրոց:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ս. Գեւորգ եկեղեցում սովորող աշակերտների թիվը հասնում էր 1.250-ի:

Պատմական Հաճընը հայտնի է մրգագործությամբ, ինչպես նաեւ երկաթագործությամբ եւ կտավագործությամբ: Այննշանավորտնտեսական ու մշակույթային  կենտրոն էր, եւ համարվում էր Կապադովկիայի կողմից Կիլիկիայի դարպասը:

Մուդրոսի 1918 թ հոկտեմբերի 30-ի զինադադարից հետո տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած 8000 հաճընցիներ վերադառնում են Կիլիկիա՝ հայրենի ծուխը կրկին պահելու  վճռականությամբ: Շուտով, սակայն, քեմալական վտանգը դառնում է բացահայտ: Հաճընցիները ստիպված դիմում են ինքնապաշտպանության: Զենքիընդունակ 600 տղամարդկանցից կազմվում են վաշտեր և 60 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ: Ընդհանուր հրմանատար է նշանակվում Սարգիս Ջեբեջյանը:

1920թ. մարտի 28-ին սկսվում է թուրքական կանոնավոր բանակի հարձակումը: Հոկտեմբերի 15-ին զինամթերքըսպառված, սովի մատնված քաղաքն ընկնում է: Բնակչությունը սրի է քաշվում:   Փրկվում  է ընդամենը 400 հաճընցի:

Ճակատագիրը նրանց սփռում է աշխարհով մեկ…

Հաճընից մազապուրծ փրկված հայերի մի մասը  բնակություն են հաստատում Հալեպում ու Քեսաբում:

«Հաճընի հայությունը 1915 թ.  Ենթարկվեց կազմակերպված բռնի տեղահանությանը: Կենդանի մնացած հատ ու կենտ Հաճընցիներ 1918թ. Կրկին փորձեցին վերադառանալ իրենց հայրենի քաղաքը:  Երբ շրջանում ֆրանսիական զավթիչները փետրվար ամսին նահանջեցին, հաճընցիները կազմեցին  ինքնապաշտպանական կոմիտե, եւ ութ ամիս շարունակ պայքարեցին թուրքական զորքերի դեմ: 1920թ. Հոկտեմբերին հայերի ապստամբությունը ճնշում են հարյուրապետներ Օսման Թուֆանը/ Թուֆան փաշա/ եւ Սաիմ Բեյլերը: Որոնք եւ «փրկում են» գավառը»,- գրում է tr.wikipedia-ն:

Իսկ 1922թ. քաղաքը  վերանվանվեց Սիմբեյլի՝  հայերին ճնշած Սեիմ Բեյ փաշայի պատվին: Այսօր այն մտնում է Ադանայի նահանգի կազմի մեջ:

5 Responses to ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/

  1. fantastic put up, very informative. I’m wondering why the opposite experts of this sector don’t notice this.
    You must proceed your writing. I’m sure, you’ve a huge readers’ base already!

  2. mercurial vapor…

    Hmm is anyone else having problems with the pictures on this blog loading? I’m trying to figure out if its a problem on my end or if it’s the blog. Any suggestions would be greatly appreciated….

  3. Jordan 13…

    Greetings! Quick question that’s completely off topic. Do you know how to make your site mobile friendly? My website looks weird when viewing from my iphone4. I’m trying to find a template or plugin that might be able to fix this issue. If you have a…

  4. Sac Louboutin…

    I like it when people get together and share views. Great site, continue the good work!…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*