ԱԴԱԲԱԶԱՐ

Ատաբազարը կամ Ադաբազարը  եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արեւմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա եւ ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը այն անվանել են Ատաբազար, այսինքն՝ կղզու շուկա /ատա-ադա՝ «կղզի» եւ բազար՝ «շուկա», բառերի զուգակցումից/։

Ադաբազարը համարվում էր հայ բնակչության կենտրոնական գավառներից մեկը, որտեղ, համաձայն Օսմանյան ազգաբնակչության մարդահամարի  ապրում էին 17.000 հայեր:

border: 8px solid #eeeeee; margin: 5px 10px -5px 0px;

ԱԴԱԲԱԶԱՐ

17-18-րդ դարերում Օսմանյան բռնաճնշումներից խույս տալու նպատակով հայերից շատերը թողնում են իրենց բնակավայրերը եւ բնակության նոր վայրեր որոնելու ճանապարհին հաստատվում Ադաբազարում: Այստեղ են հասատտվել նաեւ 17-րդ դարում Համշենից գաղթած հայեր:

Ադաբազարում հայերը բնակություն են հաստատել քաղաքի կենտրոնական՝ Նեմչելեր կամ Նեջիշլեր, Քուրթուլուշ, Մալաջըլար եւ Գազելլեր թաղամասերում:

1920թ. Քաղաքն ուներ 4 հայկական եկեղեցի, իսկ յուրաքանչյուր եկեղեցուն կից կային մեկական արական եւ իգական  դպրոց: Սակայն գլխավոր թաղամասերում, քանի որ բնակչությունը խտաբնակ էր,  գործում էին մեկից ավելի դպրոցներ: Օրինակ,  Նեմչելեր թաղամասի Սուրբ կարապետ Եկեղեցուն կից գործում էին երկու՝ Ներսեսյան եւ Սանդուղտյան դպրոցները, իսկ Մալաջըլար թաղամասի Սուրբ Հրեշտակապետ Եկեղեցուն կից  Արամյան  եւ Գայանյան դպրոցները:

Քուրթուլուշ թաղամասն աչքի էր ընկնում բնակիչների բազմազանությամբ: Այստեղ կողք-կողքի էին ապրում թե մահմեդկանաններ եւ թե Գրեգորյան հայեր: Այստեղ էր կառուցված ճարտարապետական գեղանի հորինվածքներով աչքի ընկնող Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, իսկ  նրան կից գործում էր Ռուբինյան վարժարանը: Մի քանի թաղամաս այն կողմ գտնվում էր մեկ այլ ՝Հռիփսիմյան դպրոցը:

Գազելներ թաղամասում էր գտնվում ժամանակի ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ ս. Ստեփանոսը:  Սովորաբար հայերի համար նախընտրելի էր ժամերգություններն անցկացնել այս եկեղեցում: Այս գեղանի եւ ճոխ եկեղեցին կառուցվել էր այս թաղամասում, որովհետեւ հայերն այստեղ շատ խիտ էին: Այս թաղամասն ուներ նաեւ Մեսրոպյան եւ Նունյան վարժարանները, որոնք եւս  համարվում էին Ադաբազարի ամենամեծ վարժարանները:

Ադափազար գավառի համանուն կենտրոնական քաղաքից բացի հայեր կային նաեւ Սափանջայում:  Այստեղ կային  մոտվորապես հազարի հասնող հայեր: Տեղի հայերն ունեին Ս. Աստվածածին  անվամբ եկեղեցի, եւ կից Արամյան վարժարանը:

Տեղի հայերը զբաղվում էին մետաքսագործությամբ, գորգագործությամբ եւ այլ արհեստներով: Ադաբազարը հայտնի էր նաեւ իր երկաթագործ վարպետներով, ինչպես նաեւ մրգատու պարտեզներով ու այգիներով:

Ադափազարի մյուս բնկատեղին Հայոց գյուղն էր՝ Էրմենիքյոյը, որի ճշգրիտ տեղը այժմ հայտնի չէ: Այս գյուղը կապված էր մեկ այլ՝ հայկական  Հովիվ գյուղի հետ, որտեղ եւ  գտնվում էր ս. Գրիգոր Լուսավորիչ եւ ս. Կարապետ եկեղեցիները, իսկ եկեղեցիներին կից ՝ գործում էր Վահանյան վարժարանը:

Հայաշատ գյուղերից էր նաեւ Չուքուրքյոյը՝  գործող Ս. Աստվածածին եկեղեցով, Գեղամ գյուղը, որի գտնվելու վայրի մասին եւս ներկայումս գրավոր աղբյուրներում չկա ոչ մի տեղեկություն: Գեղամի հայերի հետնորդները պատմում են, որ գյուղն ունեցել է Ս. Հովհաննես անունով եկեղեցի եւ  Հովհաննես վարժարան:

Գավառի մյուս հայկական գյուղերն էին  Արամը-Քըզըլջըք: Այստեղ էր գտնվում Ս. Ստեփանոս եկեղեցին, իսկ կից՝ գործում էր  Արամյան դպրոցը:  

Ֆընդըքլըյը. Ուներ  Ս. Գրիգոր Լուսավորիչ անվամբ մեկ եկեղեցի եւ մեկ վարժարան՝ Մեսրոպյան: 

Ֆերիզլի. Ս. Աստվածածին եկեղեցի եւ Ռուբինյան վարժարան:

Դամլըք՝ Ս.Ստեփանոս եկեղեցի, Ստեփանոսյան վարժարան: Այս գյուղում ապրել են նաեւ հայ բոշաներ /Մ. Միանսարյանց «Բիբլիոգրաֆիա» Ա հատոր, էջ 229/ www.noravank.am որոնք ունեին Ս. Կարապետ անունով մի եկեղեցի, իսկ եկեղեցուն կից Յեղիյայան վարժարան:

Էլմալը գյուղ՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Լուավորիչյան վարժարան, Քողուքփելիթ գյուղ՝ Ս. Գեղամյան եկեղեցի, Գեղամյան վարժարան:  

Բըչքըքյոյո գյուղ՝ Զաքարյան եկեղեցի, Զաքարյան վարժարան:

1902-1912թթ. Ընդհանուր առմամավ Ադափազարն ունեցել է 18 հայկական եկեղեցի եւ 21 հայկական դպրոց: Եկեղեցիների մեծ մասը անվանակոչվել է Սուրբ աստվածածին, Սուրբ հրեշտակապետաց, ս. Ստեփանոս  կամ էլ ս. Գրիգոր Լուսավորիչ:

Ադաբազարցի վերապրողների հուշերից www.adapazar.ermeni.org

«Իմ ծնողքս ադաբազարցի եղած են։ Աքսորեն վերջը կարգ մը քաղաքներ պարպվեցան, կարգ մը տեղեր ալ հավատափոխ եղան, թրքախոս դարձան։ Ադաբազար առաջվնե թուրքախոս չէ եղած։ Նույնիսկ շատ մը թուրքեր հայերեն սորված են, մանավանդ շուկային մեջ հայերեն կխոսեին։ Ադաբազարցի հայ այրերը թուրքերեն գիտեին, բայց կիները բնավ չէին գիտեր։ Երբ Թուրքիան Հանրապետություն հռչակվեց, աքսորեն վերադարձողներ եղան։ Ոմանք նորեն իրենց քաղաքը գացին, ոմանք ալ կամ Պոլիս մնացին, կամ երկրեն դուրս գացին։ Հայութենեն բոլորովին պարպվեցավ նաեւ մեր Ադաբազարը։ Մինչեւ որոշ թվական մը որեւէ հայ պտույտի համար իսկ ըլլալով իրավունք չուներ երթալու այդ կողմերը։ Մենք կերպով մը հարմարած էինք կացությանը։ Հանրապետության որոշ թվականե մը վերջ որպես զբոսապտույտ սկսան շրջագայել։ Ադ թույլտվությունեն օգտվելով՝ հայրիկիս հետ գացինք Ադաբազար։ Հայրիկս ուզեց ծանոթ փնտրել, բայց՝ իզուր։ Քիչ մը վերջը հայրիկս ուզեց շոգեկառքին կայարանը երթալ։ Բեռնակիրի պես մարդ մը դեմը ելավ եւ հորս հետ սկսան հայերեն խոսիլ։ Ես զարմացա։ Բաժանվելեն վերջը ըսի. -Հայրի՜կ, Ադաբազարը հայ չէր մնացած, ինդո՞ր աս մարդը մնացեր է»:

«1915թ. ապրիլի 24–ին, շաբաթ կեսգիշերին, Կ.Պոլսում ապրող երկու հարյուր յոթանասուներեք երեւելի դեմքեր բռնությամբ տարվում են ոստիկանատուն, որոնք հաջորդ օրն իսկ աքսորվում են։ Ադաբազարցի վերապրող Մարի Երկաթը (ծնվ. 1910 թ.) պատմել է. «Տարին մեզի Էսքիշեհիր, լեցուցին խանի մը մեջ։ Մեր քովի խանը, որը մերինին պես աղտոտ էր ու մութ, հոն ալ բերին լեցուցին Պոլիսեն աքսորված բոլոր մտավորականներուն։ Անոնք ալ ըսես նե՝ քոլալը օձիքներով, յախա-քրավաթով, հագած-կապած, բայց արդեն վրանին-գլուխնին պա՜տռ-պա՜տռ, գզգզվա՜ծ։ Մենք ամեն գիշեր լսում էինք անոնց լաց ու կոծի ձայներն ու հառաչանքները, որովհետ- թուրք զաբիթներն ու ոստիկանները անոնց սաստիկ ծեծում էին։ Քանի մը օրեն անոնց բոլորին ալ տարին։ Լսեցինք, որ անոնց շատ տանջանքներով սպանել են» [I.226(226).]:

Ադաբազարի հայ բնակչությունը կոտորվեց եւ տարագրվեց։ Վերապրող ատաբազարցիներից մի փոքրիկ հատված ներգաղթեց Արեւելյան  Հայաստան եւ բնակություն հաստատեց ներկայիս  Բութանիա թաղամասում /Տե՛ս  Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ,Երեւան, 1979, էջ 301/:

2 Responses to ԱԴԱԲԱԶԱՐ

  1. Joey:

    Pefcret shot! Thanks for your post!

  2. I love raednig these articles because they’re short but informative.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*