ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ազգային պատկանելության շուրջ բախումները Թուրքիայում շարունակվում են նոր թափով: Նմնօրինակ երեւույթների առաջացումը ոչ այնքան հասարակական բնույթ է կրում, որքան որ հրահրվում է որոշ ուժերի կողմից:
Հերթական բախումը տեղի է ունեցել Մուղլայի Մարմարիս գավառում, որտեղ ազգությամբ հայ Էլիզաբեթ Մարիա Փըչաքչըն, իր ինքնության համար ծանր վիրավորանքների ու սադրանքների է ենթարկվել: Փըչաքչըն արդեն 10–ը տարուց ի վեր զբաղվում է արհեստով, սակայն պարբերաբար խնդիրներ է ունեցել իր անձի անվտանգության առումով: Վերջին դեպքի կապակցությամբ նա հարուցել է դատական գործ: Փըչաքչըն հայտնել է, որ ազգայնական խտրականությունների հրահրման պատռճառով, դիմել է դատարան, սակայն, դժվարացել անգամ փաստաբան գտնելու հարցում:
Ըստ պնդումների՝ Թուրքիայի հայ բնակիչ Փըչաքչըին շարունակ անհանգստացրել է դիմացի խանութի տերը: Վերջինս սկսել է խանգարել Փըչաքչըին հետեւյալ կերպ. խանութ եկած այցելուներին ասել է . «Եկե’ք, այդտեղից առեւտուր մի’ արեք. նա հայ է, իսկ ես ձեզ ավելի ցածր գներով ապրանք կտամ»: Ի վերջո, մայիսի 20-ին Փըչաքչըի խանութին մոտեցած արհեստավորը, «անպատիվ հայ շներ» գոռալով, փորձել է Լինչի դատաստան տեսնել: Այս առիթով Փըչաքչըն դատական գործ է հարուցել Մարմարիսի հանրապետական դատախազությունում:
Դեպքի մասին դատական ատյաններին տեղեկացրած Փըչաքչըն նշեց, որ իր հանդեպ հոգեբանական ճնշում են գործադրում` արթնացնելով մարդկանց ազգայնական զգացմունքները: Փըչաքչըն հայտնելով, որ անհանգստանում է իր կյանքի անվտանգության համար, հավելեց. «Ես երկու երեխա ունեմ եւ տարիներ շարունակ այստեղ եմ բնակվել: Ես խնդիրներ ունեմ կյանքիս անվտանգության առումով: Խտրականության պատճառով նույնիսկ դատապաշտպան չեմ կարողանում գտնել: Ոչ մեկը այն փաստաբաններից, որոնց դիմում եմ, չի ցանկանում ստանձել իմ պաշտպանությունը: Ես աջակցություն եմ ակնկալում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններից»:
ԹՈՒՐՔ ՉԵՂՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՍՏԵՂ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ
Արեւմտյան շրջաններում քրդերի դեմ ժամանակ առ ժամանակ Լինչյան դատաստաններով ներկայացվող անհանդուրժողականությունը Բուրսայում հասավ իր գագաթնակետին:
«Թուրք չեղողը չի կարող այստեղ մուտք գործել» արտահայտությունը գրված է Չեքիրգե թաղամասում գտնվող մի հյուրանոցի պատին: Սա պարզապես կարելի է ասել, որ ստվեր գցեց անգամ Հիտլերյան ֆաշիզմի վրա»,-գում է (Bursa/DİHA) լրատվականն ու հավելում,- Օսմանգազի գավառի Չեքիրգե թաղամասին ենթակա 10-րդ Օղուզ փողոցում կառուցողական աշխատանքները դեռեւս շարունակվող Չելիք Փալաս հյուրանոցի պատին խոշոր տառերով գրված է. «Ով թուրք չէ չի կարող մտնել» արտահայոտությունը: Ազգայնամոլական գրություններիմ ենք հանդիպում ամբողջությամբ քրդերով բնակեցված Յավուզսելիմ, Էմեքքյոյ եւ Իսաբեյ թաղամասերում: Այս գրություններով բնակիչները փորձում են ներկայացնել այն խտրականությունները, որոնք դրվում են քաղաքում բնակվող քրդերի եւ թուրքերի միջեւ: Արդեն մոտ մեկ ամիս է ինչ այս արտահայտությունները կան մոտ 10-ը մետրանոց պատի վրա, սակայն անհայտ են թե հեղինակները եւ թե գրողները, եւ քանի որ այն չեն մաքրում, մնաւոմ է միայն մտածել, որ քաղաքի իշխանությունները եւս գոհ են այդ գրությունից»,-գրում է Bursa/DİHA գործակալությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*