ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՉԻ ԿՈՐՉՈՒՄ ՈՉ ՄԻ ՁԱՅՆ

«Դերսիմի հայկական ժողովրդական երգեր» ժողովածու

Չորսը տարի տեւած տքնաջան աշխատանքներից հետո հանդիսատեսի դատին ներկայացվեց Միքաել Ասլանի /լուսանկարում/ «Դերսիմի հայկական ժողովրդական երգեր» ժողովածուն: Այս ժողովածուն ստեղծվել էր «Քալան Մուզիկ» երաժշտական խմբի համատեղ ջանքերով:
Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք: Այն հնագույն հայկական բնակավայրերից մեկն է: Դերսիմը նաեւ հայկական մշակույթի ամենահարուստ բնաօրրաններից մեկն է, քանզի այստեղ են կառուցվել հին հայկական աստվածների մեհյանները, ու առաջին ծիսական արաողությունները կատարվել: Հայի ոգին առաջինն է այստեղ հորինել տաղեր ու հորովելներ՝ գովերգելով հայոց մայրության ու պտղաբերության աստվածներին, երգելով կյանք պարգեվող հողի ու ջրի աստվածությունները : Այստեղ էին պատմական Խութաց ձորն ու Առյուծ լեռը: Դերսիմը հայկական մշակույթ ունեցող ամենահարուստ վայրերից մեկն է:Պատմական պայմանների թելադրանքով, սակայն, Դերսիմը նոր ժամանակներում երբեք չդարձավ բուն հայկական բնակավայր: Ավելին ՝ սկսած 17-18-րդ դարերից այստեղ հալածանքներից ու բռնի մահմեդակլանացումից խուսափելով հաստատվեցին կայսրության տարբեր շրջաննեից մազապուրծ հայեր, որոնց մի մասը ընդունեց նաեւ ղըզըլբաշություն: Այսպիսով,Դերսիմում /դաշտային / առաջացան 100-ից ավելի ղըզըլբաշ հայկական գյուղեր: Հայոց Ցեղասպանության օրերին դերսիմցիք մասնակից չդարձան հայերի դեմ ջարդերին, ինչը արեցին սուննի իսլամ քրդերը: Դերսիմցիք իրենց գյուղերում ապաստան տվին ջարդերից ճողոպրած 30-40 հազար հայերի:

Միքաել Ասլան

Միքաել Ասլան

1915թ. Մեծ Կոտորածի օրերին իրենց գյուղերը եւ հայրենի տունն ու տեղը հարկադրաբար լքեցին շատ դերսիմցի հայեր, սակայն նրանց թողած հազարամյակների հարուստ մշակությը մնաց Դերսիմի «պատերի» մեջ: Ու այսօր այս երգերը՝ հին հայկական ժողովրդական երգերը հրապարակվում են:
Համատեղ ջանքերով թողարկված ալբոմում, որն իդեպ կրում է «Փեթակ» անվանումը, ընդգրկում է Դերսիմի մի շարք շրջաններում ապրած հայերին պատկանող 12 ժողովրդական մեղեդիներ: Միքայել Ասլանը հայտնելով, որ ալբոմի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ եղել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, եւ որ «գիշեր-ցերեկ տքնաջան աշխատել է հայ երաժիշտներ Տիգրան Հակոբյանի եւ Լիլիթ Սիմոնյանի հետ: Իսկ որպես ոգեշնչման աղբյուր Միքայել Ասլանը նշել է, որ Դերսիմում մանկուց լսել է հայերեն որոշ գյուղերի անուններ, սակայն տարիներ անց է միայն տեղեկացել, թե դրանք որ լեզվով են: Նա ասաց նաեւ, որ 4 տարի տեւած աշխատանքների ընթացքում հասու է դարձել Դերսիմին ու շրջակա բնակավայրերին պատկանող մոտ 100 հայկական ժողովրդական երգերի եւ ժողովել է դրանք. «Այսօր մենք նորից հնչեղություն տվեցինք դարեր շարունակ Դերսիմում եւ մերձակա շրջաններում երգված ժողովրդական երգերին: Տիեզերքում արձագանքված ոչ մի ձայն չի կորչում»:
Ինչպես պատմում է հեղինակը «AKnews» լրատվականին տված իր հարցազրույցում, նման գաղափարներ ծնելու միտքը եղել է բավական վաղուց, իսկ այդ ամենի արմատները գալիս են այն պարզ պատճառից, որ շարունակ հեղինակը մտածել է հին հայկական գյուղերի, դրանց հին անունների մասին, հետո այդ հին անունները փոխվել են, անհետացել. « Նորշին, Հոփիք, Ախվեշի, Սորփիյան, մեր այս գյուղերի անունները ես ոչ մի կերպ չէի կարողանում թարգմանել իմ մայրենի լեզվով՝ գազայերենով: Ապա դրանց մասին հարցնում էի մորս, մայրս էլ կարճ էր կապում` միայն ասելով, թե «Որդի’ս, այդ անվանումները մնացել են հայերից»: Այլեւս չկային մեր գյուղերին անուն տված հայերը, կարծես հողը ճեղքվել էր ու կուլ տվել նրանց: Ո՞ւր կարող էին «գնացած» լինել` մեզ թողնելով իրենց գյուղերի անունները, ավերակների վերածված եկեղեցիները եւ գերեզմանաքարերը: Երբեմն փլված եկեղեցիների պատերից մնացած քարեր էին աչքի զարնում մեր հնակառույց տների պատերին: Մի՞թե այդ քարերը լեզու չունեին, մի՞թե մեկը չկար, որ հասկանար նրանց լեզուն, ո՞ր քարին էին արդյոք դաջված նրանց արձագանքները: Սակայն տիեզերքում արձագանք գտած եւ ոչ մի ձայն չի կորչում, անպայման գրանցվում է մի տեղ: Այդ հույսով եւ փնտրտուքներով 2005 թ. Բրյուսելում այցելեցի իմ սիրելի ընկերոջը` Հովսեփ Հայրենիին: Այդ այցիս ժամանակ քարերից մեկն առաջին անգամ իր մայրենի լեզվով ինչ-որ բաներ էր շշնջացել ականջիս: Երբ ընկերս ինձ համար հատվածներ էր ընթերցում Համբարձում Գասպարյանի «Չմշկածակը եւ իր գյուղերը» վերնագրով գրքից, հանկարծ «Դերսիմի հայկական ժողովրդական երգեր» խոսքը շուլալվեց լեզվիս»,-ասում է հեղինակն ու շարունակում. «1915 թ. ցեղասպանությունից առաջ եւ հետո ԱՄՆ-ում ապաստանած չմշկածակցի Բագիկյան եւ Ջելալյան ազգանունները կրող ընտանիքների բերած ժողովրդական երգերը նոտագրվել էին Կոմիտասի դպրոցում աշխատող մեր թանկագին երաժշտագետ Միհրան Թումաթչյանի կողմից: Այդ գիրքն ինչ-որ ձեւով իմ ձեռքն ընկավ: Միհրան Թումաթչյանն իր գրքի առաջաբանում ասում է. «Ահա այստեղ ամփոփել ենք հին ու նոր սերունդներին պատկանող անհատների հիշողություններում պահված այս օրինակները: Այս դրությունը գիտակցելով, եռանդով ու վրան դողալով` մտանք այդ` մեղվի պես արգասավոր ընտանիքի փեթակը»: Այդ աղբյուրի հետ մեկտեղ իմ թանկագին բարեկամուհի Իլդա Սիմոնյանի սեփական արխիվներում պահված երգերը եւս ինձ տրամադրվելուց անմիջապես հետո հասու դարձանք Դերսիմին եւ շրջակա բնակավայրերին պատկանող մոտ 100 ստեղծագործության: 4 տարի տեւած աշխատանքից հետո որոշեցինք այդ երգերը հրապարակել ալբոմով: Մեր ժողոված մոտ 100 ստեղծագործությունների միջից ընտրեցինք 12-ը: Դրանց ձայնագրություններն իրականացրեցի իմ թանկագին երաժիշտ ընկերոջ` Ջեբրայիլ Քալընի հետ: Այնուհետեւ մեզ միացավ նաեւ իմ սիրելի բարեկամ եւ ուղեկից Լեւենթ Գյունեշը: Թանկագին Գյունեշը մեր խմբին մասնակցելով` մի նոր որակ հաղորդեց «Փեթակ» նախագծին: Նրա` հայկական ժողովրդական երաժշտության վերաբերյալ արխիվային ուսումնասիրությունների արդյունքում նախագծին բերած արժեքավոր նպաստի շնորհիվ մեր պատկերացրած ալբոմն սկսեց ձեւավորել իր դիմագիծը: ձայնագրություններ կատարելու համար բռնեցի Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ճամփան, քանզի ալբոմում մեր մեկտեղած 12 ստեղծագործությունների միայն լավագույն հատվածների նոտագրումներն էին մեր ձեռքին գտնվում: Ձայնագրվեցին բոլոր պարտիտուրաները` լավագույն հատվածներից բացի: Այդ մեղեդիներում որպես հիմք ընդունվեցին ստեղծագործությունների կենսաբանական հյուսվածքները: Երեւանում աշխատեցի Տիգրան Հակոբյանի եւ Լիլիթ Սիմոնյանի հետ: «Ակունք» անսամբլից մեր թանկագին երաժիշտների հետ մեկտեղ Երեւանում մի շաբաթ գիշեր-ցերեկ աշխատեցինք: Այստեղ Ձեր միջոցով ուզում եմ իմ շնորհակալությունները հայտնել ալբոմի կայացմանը նյութապես եւ բարոյապես աջակցած իմ թանկագին ընկերներին»:

Ըստ aknews լրատվականի

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*