ՆԵՐՔԵՒԸ` ԵԿԵՂԵՑԻ, ՎԵՐԵՒԸ` ՄԶԿԻԹ

ՆԵՐՔԵՒԸ` ԵԿԵՂԵՑԻ, ՎԵՐԵՒԸ` ՄԶԿԻԹ

Հաթան հայտնի է, որպես «Խաղաղության եւ հանդուրժողականության քաղաք»: Այստեղ փողոցներից մեկում կարելի է տեսնել կողք-կողքի մզկիթ, եկեղեցի ու սինագոգ: Տարբեր կրոնների հոգեւոր աղոթարանները այստեղ են իրար կողքի կամ նույնիսկ՝ միմյանց վրա: Սամանդաղ գավառին ենթակա Յողունօլուք գյուղում գտնվող 1633-1646 թթ.. կառուցված հայկական եկեղեցու վրա գործում է մի մզկիթ եւս:Սամանդաղի քայմաքամ Թահսին Քուրթբեյօղլուն «AA» լրատու գործակալությանը տված հարցազրույցում, հայտնել է, որ շրջանը հարուստ է բազմաթիվ ծովային, քարանձավային տեսարժան վայրերով, պատմական հուշարձաններով ու եկեղեցիներով, որն էլ այստեղ է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների:
«Մ.Թ. առաջին դարում կառուցված Թիթուս թունելից բացի` գյուղում կան նաեւ բազմաթիվ այլ տեսարժան վայրեր՝ Սուրբ Սիմոն վանքը, Հռոմեական կայսրության շրջանում կառուցված ժայռ-գերեզմանոցները եւ մոտ 2300 տարվա պատմություն ունեցող Մուսա ծառը: Ամեն տարի բազմաթիվ տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկներ են գալիս մեր գավառ այդ ամենը տեսնելու: Սակայն Յողունօլուքի հայկական եկեղեցին եւ վերջինիս վրա հետագայում կառուցված մզկիթը համերաշխության քաղաք Հաթայի իրական խորհրդանիշն է»,-իր հարցազրույցում ասել է Թահսին Քուրթբեյօղլուն
«Եկեղեցին պետք է վերականգնվի»
Քուրթբեյօղլու հավաստմամբ պատմական հայկական եկեղեցին մինչ օրս երբեւէ չի վերանորոգվել, սակայն, այն գտնվում է վաքըֆային վերահսկողության կենտրոնում, որն էլ իր հերթին ունի համապատասխան նորոգչական ծրագրեր: Յողունօլուք գյուղի մզկիթի իմամ Մեհմեդ Գյուլիստանը նշել է, որ այն բանից հետո, ինչ հայերը լքել են գյուղը, առանց եկեղեցու ճարտարապետությանը վնաս հասցնելու, 1940-ական թվականներին եկեղեցու վրա մի մզկիթ է կառուցվել. «Եկեղեցին եւ մզկիթն ունեն առանձին մուտքեր: Եկեղեցի այցելողները ավելի շատ հայեր են: Երկու պաշտամունքի տաճարները միմյանցից տարբեր են, սակայն, երբեւէ իրար չեն խանգարում: Չնայած, որ մզկիթը գործում է, իսկ եկեղեցին՝ ոչ: Հարկ է, որ եկեղեցին ժամ առաջ վերականգնվի»,- հավելել է Գյուլիստանը:
-Ճարտարապետական այս երկու կոթողները զբոսաշրջիկների