ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի լեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները և դրանցում առկա գրությունները:Տապանաքարերը թվագրվում են 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարն ընկած ժամանակահատվածին:

Ներկայացնում ենք տապանաքարերի Լուսանկարները և նրանց վրա առկա գրությունները:

Տապանաքարերը ներկայում գտնվում են Ստամբուլի հնագիտության թանգարանում, որի եկավարությունն ուսումնասիրում է քարերը: «Տապանաքարերից մեկի վրա առկա գրությունը մաքրված է և անընթեռնելի: Մյուս երկուսն էլ առանց գրության են: Հինգ տապանաքարերի վրա հնարավոր է միայն տարեթիվը կարդալ: Տապանաքարերից 8-ը նախշերով են, 5-ը` ոչ»,- հայտնի է դարձել թանգարանում կատարված ուսումնասիրությունից հետո:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*