ԸՍՏ ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆԻ` ՀԱՅՈՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ՅԵՆԻՔՅՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Է

Բասքըն Օրան

Օրերս Դիարբեքիրի Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված Սոցիոլոգիայի երկրորդ խորհրդաժողովում քննարկվում էին ինքնության շուրջ հարցեր: Բասքըն Օրանը, ներկա գտնվելով այս խորհրդաժողովին որպես զեկուցող, իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նմանօրինակ խիզախություն դրսեւորելու համար:
Իր զեկույցում Օրանը, անդրադառնալով պատմական իրողություններին ու փաստերին, հիշատակեց, որ 1071թ. Հայերը եւ քրդերը օգնել են Ալփարսլանին, ապա փաստեց, որ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի հայերի մասին կարելի է խոսել որպես պատմության գործընթացների արդյունքում ձեւավորված երկու տարբեր կառույցների: Շեշետեց նաեւ այն հանգամանքը, որ հայության այն հատվածը, որը կազմում էր Օսմանյան կայսրությանն ինտերգրված արիստոկրատ պոլսահայությունը չէր հետաքրքրվում արեւելյան՝ լեռնային շրջաններում բնակվող արհեստավոր հայերի խնդիրներով: Բասքըն Օրանը հայտնեց նաեւ, որ չերքեզներն ու քրդերը երկար տարիներ գոյատեւել են հայերի շնորհիվ, քանի որ նրանցից խարաջ էին վերցնում, իսկ նման խնդիրներեվ բոլորովին չէր հետաքրքրվում Բարձր դուռը: Օրանը, հիշեցնելով նաեւ, որ համիդիյե գնդերն ստեղծվել էին հայկական ապստամբությունները ճնշելու համար, հավելեց, որ Իթթիհատականներն ու դաշնակցականները 1908 թ. ընտրություններին մասնակցել են միեւնույն ցուցակով: Այս միությունը շարունակվել է մինչեւ 1913թ.. «Այն ինչ վերաբերում է ցեղասպանության դրդապատճառներին, այդ մասին մեջտեղ են բերվում շատ տարբերակներ, սակայն, իրականում մեկ բան հաստատ է, այն, որ դրա պատճառը ոչ ռուսներին ցուցաբերած օգնությունն էր, եւ ոչ էլ պատերազմը: Քանիոր Թուրքիայի զինված ուժերի արխիվների համաձայն` ռուսական բանակին օժանդակություն ցուցաբերածների թիվը տատանվում է 6 հազարից 15 հազարի միջեւ»,-ասել է Օրանը:
Ապա շեշտելով, որպես ցեղասպանությանը իրական պատճառ հանդիսացող Յենիքյոյի պայմանագիրը, իր զեկույցը շարունակել է հետեւյալ կերպ.
-Հիմնական պատճառը 1914 թ. փետրվարի 8-ին Ռուսաստանի հետ կնքված Յենիքյոյի պայմանագիրն է: Վերոհիշյալ ռուս-օսմանյան պայմանագիրը նախատեսում էր կիսաինքնավարություն շնորհել ռուսական սահմանից մինչեւ Սվաս: Օսմանյան պետությունն այլեւս Ռուսաստանի առաջ պատասխանատու էր լինելու այդ շրջանի համար: Տրապիզոնն էլ ներառյալ` 6 վիլայեթները բաժանվում էին երկու մասի, եւ նախատեսվում էր, որ դրանք ղեկավարվելու էին մեծ տերությունների կողմից ընտրված երկու ընդհանուր տեսուչների կողմից: Այսպիսով, իրականում մահմեդականների եւ ոչ մահմեդականների մինչեւ առաջանում էր հավասարություն: Հետեւաբար արեւելքը եւ հարավ-արեւելքը մնում էր Ռուսաստանին: Դրանից հետո իր զինվորներին անգամ տրեխներով ապահովել չկարողացող Օսմանյան պետությունը մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Դրա մասին նույնիսկ մեծ վեզիրը տեղյակ չէր»:
Օրանը խոսել է նաեւ այլ հանգամանքների մասին եւ արտահայտել իր կարծիքն ու պատկերացումները. «Տեղահանությունը միջազգային օրակարգում պահել ձգտող հայերը իրականում անտեսում են Պոլսո Հայոց պատրիարքի անտարբեր վերաբերմունքը, հայ ահաբեկիչների գործողությունները, վրեժխնդիր հարձակումները եւ ԱՍԱԼԼԱ-ի հանցագործությունները,-ասել է նա իր զեկույցում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*