ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի Մալքարայի հայկական պատմական գերեզմանատունն ամբողջովին ոչնչացվել է, գրում է թուրքական Radikal-ը: Ոչնչացման պատճառն այն է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարներից մեկը հայկական գերեզմանոցի տարածքում ռեստորանային համալիր է կառուցում:

Քրդական Firat գործակալությունը գրում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում մարդու ոսկորներ են հայտնաբերվել, որոնք ամբողջությամբ աղբն են նետվել:

Հայկական գերեզմանոցի տեղում ռեստորանի կառուցումը, սակայն, անաղմուկ չի անցել: Առաջինն այս փաստին անդրադարձել է «Ակօս» շաբաթաթերթը, որից հետո Թուրքիայի մի շարք լրատվամիջոցներ սկսել են հետաքրքրվել հայկական գերեզմանոցի ոչնչացման խնդրով:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Mazlumder կազմակերպության ղեկավարներից գրող Ումիթ Բեյազօղլուն Մալքարայի հայկական գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ հետաքննություն է սկսել: Կազմակերպությունը խնդիրի վերաբերյալ զեկույց է պատրաստել, որը կներկայացվի հանրությանը:

Գերեզմանոցի հարևանությանբ է գտնվում Սբ Թորոս հայկական կիսավեր եկեղեցին:

աղբյուրը` civilnet.am

One Response to ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

  1. Arceltis like this make life so much simpler.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*