ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՍԲ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վանի նահանգի Բաշքալեի շրջանի Սբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կվերաբացվի և կվերանորոգվի, հաղորդում է Internethaber.com կայքը:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի շրջանակում որոշվել է Բաշքալեի Ալլբայրաք գյուղում գտնվող թուրքական զորակայանը` նախատեսված քուրդ զինյալների դեմ պայքարի համար, դուրս բերել գյուղից: Այստեղ է գտնվում Սբ Բարդուղիմեոս եկեղեցին, որն անվտանգության նպատակով մինչ այժմ փակ էր և չէր գործում: Զորակայանի դուրսբերումից հետո սակայն եկեղեցին կվերաբացի իր դռները:

Շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղն ասել է, որ երկար ժամանակ լքված մնալուց հետո 3-րդ դարում կառուցված վանքն այժմ փլուզման եզրին է:

Աքթուղը հավելել է, որ զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով պետք է վերականգնել եկեղեցին և շրջանի մյուս պատմական հուշարձաննները:

Գյուղի բնակիչներն էլ ցանկանում են մեկ վարկյան առաջ վերականագնել եկեղեցին, որի նկատմամբ օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

Թուրքական լրատվամիջոցները, հաղորդելով Սբ Բարդուղիմեոսի բացման մասին լուրը, հետևողականորեն չեն նշում, որ այն հայկական վանք է:

աղբյուրը` civilnet.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*