1915 Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԱԿԱՏԸ ԲԱՑ Է, -ԱՍՈՒՄ Է ՉԻՉԵՔԸ

Ինչպես տեղեկացնում է «Զաման» օրաթերթը Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Նյու Յորքում հայտարարել է, որ Թուրքիան իր անցյալի հետ հաշվի նստելու կարիք չունի:
«Մեր ճակատը բաց է, գլուխը՝ բարձր: Ով ինչ ուզում է, թող ասի: Վերջ ի վերջո պատմությունը պիտի հաստատի այդ: Մենք պատմությանը ոչինչ չունենք հաշիվ տալու,-հայտարարել է Չիչեքը, ապա հավելել. «Հայոց ցեղասպանության հարցը միայն մթագնում է թուրք-ամերիկյան հարաբերությունները»:
Ջեմիլ Չիչեքը Նյու Յորքում էր գտնվում մասնակցելու համար Թուրք-ամերիկյան միությունների կազմակերպած «Միացյալ Նահանգներում Թուրքիայի օր» փառատոնին, եւ նրա շրջանակներում 29 տարուց ի վեր կազմակերպվող քայլարշավին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*