Category Archives: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԹԱՔՍԻՄ» ՀՐԱՊԱՐԱԿՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ՏԱՔՍԻՆԵՐ ԵՐԹԵՎԵԿԵԼ

Ստամբուլի կենտրոնում՝ «Թաքսիմ» հրապարակում, հունիսի 12-ի առավոտյան որոշակի խաղաղություն է հաստատվել։ Նախորդ գիշեր ոստիկանությունը կրկին կիրառել է արցունաքաբեր գազով նռնակներ և ջրաշիթ՝ ցույցերի մասնակիցներին հրապարակից ցրելու համար, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԱՅՐԵԼ ԵՆ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Թուրքիայի քաղաքներում հունիսի 3-ի գիշերը շարունակվել են հակակառավարական ելույթները, հաղորդում է Reuters-ը: Իզմիրում ընդդիմադիրները դյուրավառ հեղուկով շշեր են նետել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա:

ՎԵՐՋ ՏՎԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆԸ

Իսթանպուլի մէջ արդեն 8 օրէ ի վեր շարունակուող բողոքի ցոյցերու վերաբերեալ ցուցարարները մամլոյ յայտարարութիւն մը հրապարակելով, պահանջեցին վերջ տալ ոստիկանութեան ամեն տեսակ դաժան ուժի կիրառումը: Ցուցարարները յայտարարութեամբ պահանջեցին նաեւ Իսթանպուլի կուսակալ Հիւսէյին Աւնի Մութլու եւ Իսթանպուլի Ոստիկանապետ Հիւսէյին Չափքըն-ի հրաժարականը:

ԱՅՍ ԻՆՉ ՇԱԲԱԹԱՎԵՐՋ ՄԸՆ ԷՐ

Ահաւոր օրեր էին: Այս ինչ շաբաթավերջ մըն էր: Ես լաւ եմ: Չեմ մասնակցած ցոյցերուն: Արդէն հնարաւոր չէր: Ոստիկանները իրօք վայրի աննասուններու պէս էին:

Լարուած վիճակը կը շարունակուի քաղաքի կեդրոնական թաղամասերուն մէջ: Իրադարձութիւններուն մասին մամուլը մասնակի տեղեկութիւններ կը փոխանցէ միայն:

ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՀԱՅ» ԲԱՌՈՎ ԿԸ ՓՈՐՁԵՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ

Այս անգամ «հայ» բառով կը փորձեն վարկաբեկել Թուրքիոյ վարչապետ Էրտողանին, որուն դէմ արդէն մի քանի օր է ի վեր զանգուածային բողոքի ցոյցեր կ’ընթանայ երկրի ողջ տարածքով։

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել

Սևան Նշանյանը մեղադրվելով իսլամական դավանաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու մեջ դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման: «Օմեր Խայյամ» բանաստեղծության պատճառով Ֆազըլ Սայի ազատազրկումից հետո, այս անգամ էլ գրող, լեզվաբան, հետազոտող Նշանյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սուննի իսլամական անհանդուրժողականությունը ոչ միայն տարածված է այլև պետական մակարդակով վերածվել է պաշտոնական դիրքորոշման: |Սեղմեք այստեղ և ՄԱՍՆԱԿՑԵՔ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ|

ԲԵՐԴԱԿ (ԹՈՒՆՋԵԼԻ-ԴԵՐՍԻՄ)

ԲԵՐԴԱԿ (ԹՈՒՆՋԵԼԻ-ԴԵՐՍԻՄ)

Բերդակի հնագույն պատմության վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները շատ ժլատ են: Հայտնի է միայն, որ նախկին բնակատեղին կառուցված է եղել Բերդակ ամրոցիլանջերին: Ինչպես երեւում է Բերդեկի շրջակա մյուս բնակավայրերը ուսումնասիրելիս, շրջանը առաջին անգամ բնակեցվել է ուրարտացիների կողմից: Ապա այննվաճվել մուշկերի, մեդիացիների, պարսիկների, Կապադովկիայի թագավորության, Հայկական թագավորության, հռոմեացիների եւ բյուզանդացիների կողմից:

ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/

Լեռնային Կիլիկիայի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ  Հաճըն քաղաքը: Այն  ընկած  է Տավրոսի լեռների գրկում՝  Քերմես լեռան լանջին: Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը,  հաճելի աչք շոյող, որի պատճառով էլ ստացել է Հաճըն անվանումը:  Հաջընը ընկած է Մարաշից մոտավորապես 90 կմ հյուսիսարեւմուտք:

Երբեմնի բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դապրոցներ ու վարժարաններ: Հաճընն ունեցել է շուրջ35 000 բնակիչ, 9 դպրոց,  ամերիկյան քոլեջ, 3 եկեղեցի, 3 վանքեր, 12ջրաղաց:

ԱԴԱԲԱԶԱՐ

Ատաբազարը կամ Ադաբազարը  եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արեւմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա եւ ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը այն անվանել են Ատաբազար, այսինքն՝ կղզու շուկա /ատա-ադա՝ «կղզի» եւ բազար՝ «շուկա», բառերի զուգակցումից/։

Ադաբազարը համարվում էր հայ բնակչության կենտրոնական գավառներից մեկը, որտեղ, համաձայն Օսմանյան ազգաբնակչության մարդահամարի  ապրում էին 17.000 հայեր:

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ, 25-27 ՀՈՒԼԻՍԻ 1897 ԹՎԱԿԱՆԻ

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ | 25-27 ՀՈՒԼԻՍԻ 1897 ԹՎԱԿԱՆԻ

Խանասորի արշավանք

Խանասորի Արշավանքը հարձակում էր քրդական մազրիկ ցեղախումբին վրահայ ազատամարտիկների կողմից հուլիս 25, 1897 թվին։ Նա կազմակերպվել ու կատարել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Հայ ֆետայիները հաղթանակն ապահովել են և մազրիկ ցեղախումբին ազդեցումթյունը շրջանում ջնջվել է։