Category Archives: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Գեզի այգու պաշտպանությամբ հանդես եկած 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազի մահը նոր անկարգությունների պատճառ է դարձել Թուրքիայում:

Հունիսի 2-ին Էսքիշեհիրում քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ Գեզի այգու պաշտպանության ցույցերի ժամանակ ծեծի են ենթարկել Ալի Իսմայիլ Քորքմազին, որն էլ 38 օր անց` հուլիսի 10-ին, մահացել է:

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԲՈՂՈՔԵՆ ԻՐԵՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հուլիսի 12-ին թուրք լրագրողները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երթ կկազմակերպեն` իրենց բողոքի ձայնն արտահայտելու Գեզի այգու պայքարի ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնությունների դեմ, հաղորդում է Radikal-ը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԵՂՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի Մալքարայի հայկական պատմական գերեզմանատունն ամբողջովին ոչնչացվել է, գրում է թուրքական Radikal-ը: Ոչնչացման պատճառն այն է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարներից մեկը հայկական գերեզմանոցի տարածքում ռեստորանային համալիր է կառուցում:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՍԲ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վանի նահանգի Բաշքալեի շրջանի Սբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կվերաբացվի և կվերանորոգվի, հաղորդում է Internethaber.com կայքը:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի շրջանակում որոշվել է

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Հուլիսի 6-ին Ստամբուլում «Ոչ ասենք ռասիզմին ու ազգայնամոլությանը» խմբի նախաձեռնությամբ «1915-2015. Հայոց ցեղասպանության տարելիցի գործողությունների ծրագիր» անվամբ սեմինար քննարկում է կազմակերպվել, հաղորդում է «Ակօսը»:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՉԱՋԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Եվրախորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության պատգամավորներն առաջարկում են դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, գրում է թուրքական Vatan պարբերականը:

ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ ԴԵՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել «Հեղափոխական մուսուլմաններ» շարժման առաջնորդներից թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ, հաղորդում է Anadolu գործակալությունը: Էրդողանն իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար որպես բարոյական վնասի փոխհատուցում Էլիաչըքից պահանջում է 50 հազ. լիրա:

ԳԵԶԻՆ ԲԱՑ Է ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑՈՒՅՑԵՐ ՉԵՆ ԱՆԻ ԱՅԳՈՒՄ. ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ

Ստամբուլի Գեզի այգին բաց է և կշարունակի բաց լինել ժողովրդի համար, հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Մութլուն նաև ընդգծել է, որ այգում բողոքի ակցիաների անցկացումը հակասում է օրենքին, և այգին բաց է նրանց համար, ովքեր ցույցեր չեն անի:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՄ Է ՏՐԱՊԻԶՈՆԻ ՍԲ ՍՈՖԻԱՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼՈՒՆ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Վոլքան Ջանալիօղլուն մեջլիսում դեմ է հանդես եկել Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին: «Ակօսի» հաղորդմամբ` պատգամավորն ասել է, որ «եթե Տրապիզոնում մզկիթի կարիք կա, կարելի է այն կառուցել, ոչ թե Սբ Սոֆիան մզկիթի վերածել»: