Category Archives: ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՀՈՂԵՐՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

1991 թվականի անկախությունից ի վեր

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵԼ Է ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Թաներ Աքչամ

Կնիք է դրվել, որն ապահովել է, որպեսզի կրոնափոխվելով մահմեդական դարձած հայերի անձնագրերում

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի լեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները և դրանցում առկա գրությունները:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված իրավաբանների համահայկական երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արած հայտարարությանը:

ՆԱԽ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՔ

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է ներքոշարադրյալը, նախ պետք է հիշեցնեմ ոչ հեռու անցյալի՝ ընդամենը չորս-հինգ տարի վաղեմության մի քանի փաստեր, հայտարարություններ ու փաստաթղթեր:

ԸՍՏ ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆԻ` ՀԱՅՈՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ՅԵՆԻՔՅՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Է

Բասքըն Օրան

Օրերս Դիարբեքիրի Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված Սոցիոլոգիայի երկրորդ խորհրդաժողովում քննարկվում էին ինքնության շուրջ հարցեր: Բասքըն Օրանը, ներկա գտնվելով այս խորհրդաժողովին որպես զեկուցող, իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նմանօրինակ խիզախություն դրսեւորելու համար:
Իր զեկույցում Օրանը, անդրադառնալով պատմական իրողություններին ու փաստերին, հիշատակեց, որ 1071թ. Հայերը եւ քրդերը օգնել են Ալփարսլանին, ապա փաստեց, որ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի հայերի մասին կարելի է խոսել որպես պատմության գործընթացների արդյունքում ձեւավորված երկու տարբեր կառույցների:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ

Սարդարապատ

Սարդարապատի հուշարձանի զանգակատունը վերսլաց է՝ երկինք մխրճված: Այդ զանգերը մեր հաղթանակն են ազդարարում եւ հարկ եղած դեպքում էլի կղողանջեն: Դեպի զանգակատուն տանող լայն աստիճանների վերջին հարթակին աջ ու ձախ կողմից խոյանում են թեւավոր ցուլեր՝ հաղթանակի, հաստատակամության, չարագործի մուտքը կանխարգելող: Հայ ժողովրդի համար կենաց ու մահու պայքարի օրերին հայոց եկեղեցիների ու վանքերի զանգերը յոթը օր ու յոթը գիշեր ղողանջել են անկանգ՝ ազդարարելով հային սպասող վտանգը ու նրան կանչելով հայրենի հողի պաշտպանության: Զանգերը փրկության են կանչել:

Սարդարապատի համալիրը մեր փառավոր պատմության էջերից մեկի խորհրդանիշն է…