Category Archives: ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

ԹՈՔԱԹԻ ԳԱՎԱՌ ԵՎ ՍԱՆՋԱԿ /ԵՎԴՈԿԻԱ/

Թոկատ, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ Գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգում, նրա հյուսիսային կողմում (այժմ՝ նույնանուն նահանգ Թուրքիայում): Զբաղեցնում էր Իրիս գետի հովիտը և հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին, արլեւելքից՝ Շապին Գարահիսարի, հարավից՝ Սեբաստիայի և Անկարայի, արեւմուտքից՝ Ամասիայի գավառներին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՎԱՍ ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՊԱՆԱՔԱՐ

Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար: Այս մասին «Ակոս»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Զաքարյա Միդանօղլուն, ով ԱՄՆ-ից եկած հայերի հետ այցելել էր այս տարածքներ:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի լեկտրոնային տարբերակը հրապարակել է Թաքսիմի հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած հայկական գերեզմանոցի տապանաքարերի լուսանկարները և դրանցում առկա գրությունները:

ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ 17 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Դիարբեքիրի (Տիգրանակերտի, ներկայիս Թուրքիայի տարածք) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին է վերադարձվել 17 անշարժ գույք, հաղորդում է ozgurhabergazetesi.com կայքը:

ՄՈՒՇՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԸ

Մուշ քաղաքի հին հայկական տները մեկ առ մեկ ոչնչացվում են, հաղորդում է քրդական Gelawej.net-ը: Ըստ կայքի` հայկական տների վերացման գործն իրականացնում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, մասնավորապես` Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում այս կուսակցության անդամները:

ՄՈՒՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ 350 ՏՆԵՐԻՑ ՄՆԱՑԵԼ Է 19-Ը

Bianet-ի թղթակից Սերհատ Քորքմազն այցելել է Մուշ, որտեղ այս օրերին ոչնչացվում են Քալե թաղամասի հին հայկական տները: Լրագրողը պատմում է, որ Մուշի հին հայկական թաղամասի 350 տներից մնացել է ընդամենը 19-ը:

ԼԻՃԵ /ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ/

Լիճեն ընկած է Դիգրանակերտի սանջակի հյուսիսում: Աղձնիք գավառի հյուսիս արեւելքում: Այն մտնում է պատմական Հայաստանի Մեծ Ծոփք նահանգի կազմի մեջ, որի գավառներն էին՝ Խորձյանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը։
Միջնադարում այստեղ են կառուցվել Աթթահ եւ Ֆիզ անունով Սիլվանիայից դեպի հյուսիս ձգվող երկու հայտնի պաշտպանական ամրոցներ:

ԲԵՐԴԱԿ (ԹՈՒՆՋԵԼԻ-ԴԵՐՍԻՄ)

ԲԵՐԴԱԿ (ԹՈՒՆՋԵԼԻ-ԴԵՐՍԻՄ)

Բերդակի հնագույն պատմության վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները շատ ժլատ են: Հայտնի է միայն, որ նախկին բնակատեղին կառուցված է եղել Բերդակ ամրոցիլանջերին: Ինչպես երեւում է Բերդեկի շրջակա մյուս բնակավայրերը ուսումնասիրելիս, շրջանը առաջին անգամ բնակեցվել է ուրարտացիների կողմից: Ապա այննվաճվել մուշկերի, մեդիացիների, պարսիկների, Կապադովկիայի թագավորության, Հայկական թագավորության, հռոմեացիների եւ բյուզանդացիների կողմից:

ԱՅՆԹԱՓ, ԱԴԱՆԱՅԻ ՆԱՀԱՆԳ, ԿՈԶԱՆԻ ՍԱՆՋԱԿ /ՍԻՍ/

Լեռնային Կիլիկիայի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ  Հաճըն քաղաքը: Այն  ընկած  է Տավրոսի լեռների գրկում՝  Քերմես լեռան լանջին: Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը,  հաճելի աչք շոյող, որի պատճառով էլ ստացել է Հաճըն անվանումը:  Հաջընը ընկած է Մարաշից մոտավորապես 90 կմ հյուսիսարեւմուտք:

Երբեմնի բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դապրոցներ ու վարժարաններ: Հաճընն ունեցել է շուրջ35 000 բնակիչ, 9 դպրոց,  ամերիկյան քոլեջ, 3 եկեղեցի, 3 վանքեր, 12ջրաղաց:

ԱԴԱԲԱԶԱՐ

Ատաբազարը կամ Ադաբազարը  եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արեւմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա եւ ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը այն անվանել են Ատաբազար, այսինքն՝ կղզու շուկա /ատա-ադա՝ «կղզի» եւ բազար՝ «շուկա», բառերի զուգակցումից/։

Ադաբազարը համարվում էր հայ բնակչության կենտրոնական գավառներից մեկը, որտեղ, համաձայն Օսմանյան ազգաբնակչության մարդահամարի  ապրում էին 17.000 հայեր: