Category Archives: Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ

ՆԵՐՔԵՒԸ` ԵԿԵՂԵՑԻ, ՎԵՐԵՒԸ` ՄԶԿԻԹ

ՆԵՐՔԵՒԸ` ԵԿԵՂԵՑԻ, ՎԵՐԵՒԸ` ՄԶԿԻԹ

Հաթան հայտնի է, որպես «Խաղաղության եւ հանդուրժողականության քաղաք»: Այստեղ փողոցներից մեկում կարելի է տեսնել կողք-կողքի մզկիթ, եկեղեցի ու սինագոգ: Տարբեր կրոնների հոգեւոր աղոթարանները այստեղ են իրար կողքի կամ նույնիսկ՝ միմյանց վրա: Սամանդաղ գավառին ենթակա Յողունօլուք գյուղում գտնվող 1633-1646 թթ.. կառուցված հայկական եկեղեցու վրա գործում է մի մզկիթ եւս:

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ /ԴՐՕ/

Դրաստամատ Կանայան

Երկրաշարժի եւ փոթորկալի մի գիշեր Սուրմալուի Իգդիր գյուղում, 1884թ. մայիս 31-ին ծնվում է Դրաստամատ Կանայանը՝ Դրօն:

Ռուս սահմանապահ զորքերի կարեւոր այս կայանը սահմանակից է Արեւմտահայաստանին: Դրօյի հայրը՝ Մարտիրոս Կանայան, խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ եւ ժողովուրդի մէջ հարգանք վայելող մարդ էր: Իր մեծ տան մէջ հյուրերը անպակաս էին եւ հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ: Դրօն մեծանում է այս մթնոլորտում: Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զօրանոցների շրջակայքում, ուր կատարված զինվորական մարզանքները հափշտակում էին նրան:

ԸՍՏ ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆԻ` ՀԱՅՈՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ՅԵՆԻՔՅՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Է

Բասքըն Օրան

Օրերս Դիարբեքիրի Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված Սոցիոլոգիայի երկրորդ խորհրդաժողովում քննարկվում էին ինքնության շուրջ հարցեր: Բասքըն Օրանը, ներկա գտնվելով այս խորհրդաժողովին որպես զեկուցող, իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նմանօրինակ խիզախություն դրսեւորելու համար:
Իր զեկույցում Օրանը, անդրադառնալով պատմական իրողություններին ու փաստերին, հիշատակեց, որ 1071թ. Հայերը եւ քրդերը օգնել են Ալփարսլանին, ապա փաստեց, որ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի հայերի մասին կարելի է խոսել որպես պատմության գործընթացների արդյունքում ձեւավորված երկու տարբեր կառույցների:

1915 Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԱԿԱՏԸ ԲԱՑ Է, -ԱՍՈՒՄ Է ՉԻՉԵՔԸ

Ինչպես տեղեկացնում է «Զաման» օրաթերթը Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Նյու Յորքում հայտարարել է, որ Թուրքիան իր անցյալի հետ հաշվի նստելու կարիք չունի:
«Մեր ճակատը բաց է, գլուխը՝ բարձր:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ

Սարդարապատ

Սարդարապատի հուշարձանի զանգակատունը վերսլաց է՝ երկինք մխրճված: Այդ զանգերը մեր հաղթանակն են ազդարարում եւ հարկ եղած դեպքում էլի կղողանջեն: Դեպի զանգակատուն տանող լայն աստիճանների վերջին հարթակին աջ ու ձախ կողմից խոյանում են թեւավոր ցուլեր՝ հաղթանակի, հաստատակամության, չարագործի մուտքը կանխարգելող: Հայ ժողովրդի համար կենաց ու մահու պայքարի օրերին հայոց եկեղեցիների ու վանքերի զանգերը յոթը օր ու յոթը գիշեր ղողանջել են անկանգ՝ ազդարարելով հային սպասող վտանգը ու նրան կանչելով հայրենի հողի պաշտպանության: Զանգերը փրկության են կանչել:

Սարդարապատի համալիրը մեր փառավոր պատմության էջերից մեկի խորհրդանիշն է…

ԱՂԹԱՄԱՐԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԽԱՆԳԱՐԵՑ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ԱՂԹԱՄԱՐ

Պարիարքական ընտրությունները քանիցս հանդիպեցին անհարթությունների, որոնց պատճառը մի դեպքում ներհամայնքային անհամաձայնություններն էին, մյուս դեպքում այն հանգամանքը, որ Թուրքիո հայկական համայնքը տակավին դեռ չէր կողմնորոշվել պատրիարքի կամ համապատրիարքի ընտրության հարցում, իսկ մյուս կողմից Թուրքական կառավարությանը սա շատ ձեռնտու առիթ էր ներհամայնքային պառակտումը սրելու համար: Նմանօրինակ անհարթություններով սկիզբ առան նաեւ Աղթամարում պատարագ մատուցել չմատուցելու, խաչ տեադրել չտեղադրելու, եւ նույնիսկ եղան զրույցներ պատարագի ժամանակահատվածի կրճատման, կամ կղզի բարձրանալ ցանկացող անձանց թվաքանակաի մասին սահամանափակումների շուրջ:

«ԵՓՐԱՏԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ»

Որքան էլ թուրքական իշխանությունները փորձեն լռեցնել պատմությունը, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հերոս արվեստագետներ, որոնք վտանգելով իրենց կյանքը ազգերին հիշեցնում են իրենց անցյալը:
Լուսանկարիչ Մուժգան Ափարթը բացել է իր հերթական ցուցահանդեսը «Եփրատի մյուս կողմում ապրողներից անտեղյակ են արեւմուտքը» խորագրով: Ավելի վաղ նա կազմակերպել էր մեկ այլ «Գյավուրների փողոց» ցուցահանդեսը, որտեղ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ներկայացրել էր Դիյարբեքիրի հարյուրավոր հայ ընտանիքներով բնակեցված Հանչեփեք թաղամասին, որը մուսուլմանները անվանում էին Գյավուրի թաղամաս:

ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալ. Համահեղինակների գրանցումն սկսկված է…

ArmenianOPEN Armenian open blog-portal

Կայքը առաջին անգամ ներկայացվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ժամանակ, որտեղ էլ արվեց առաջին հայտարարությունն այն մասին, որ ցանկացած անձ կարող է դառնալ կայքի համահեղինակ և կատարել անհատական հրապարակումներ:

ԱՇԽԱՏԱՆՔ ԻՆՏԵՌՆԵՏՈՒՄ ԱՌԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ

Եթե Դուք ինտերնետում փնտրում եք աշխատանք և չեք ցանկանում ներդրում կատարել կամ չունեք սեփական կայք, ապա այս հոդվածը հենց Ձեր համար է: Սկսենք ամենապարզից:

ՄԱՆՐԱՄԱՍՆ