Category Archives: Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ

ԴԵՐՍԻՄ

ԴԵՐՍԻՄ

Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից` Երզնկան հարավից` Խարբերդը արեւելքից` Բինգյոլ-Մուշը եւ արեւմուտքից` Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատ գետով:

Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն` Դերսիմի հյուսիսում` պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական կրոնի` Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները: Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունչելի:

ԵՐԶՆԿԱ

ԵՐԶՆԿԱ

Երզնկան Արեւմտյան Հայաստանի հնագույն եւ գեղեցիկ քաղաքներից մեկն է, այն ընկած է Դերսիմի հյուսիսային կողմում: Տարբեր Ժամանակներում այն կոչվել է նաեւ Երեզ, Երիզա կամ Երիզավան, իսկ թուրքական տիրապետության շրջանում՝ Երզինգան, Երզինգյան, Երզինջան եւ այլն:
Երզնկան մտնում էր Մեծ Հայքի Տայք աշխարամասի մեջ /նախկին անվամբ Մամախաթուն/: Այստեղ էր գտնվում հեթանոսական աստվածուհի Անահիտի գլխավոր տաճարը, որը հետագայում քանդելով նույն տեղում կառուցում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այս հայտնի տաճարում էր գտնվում նաեւ Անահիտի ոսկեձույլ արձանը, որը հափշտակվել ու իբրեւ ավար Հռոմ է տարել Անտոնիոս զորավարը ք. ա. 30 թ. :

ԱՐԱԲԿԻՐ

Արաբկիր, Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա, Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր, Արափկիր, Արեպքեր, Արեպքիր-Քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում, Մալաթիայից մոտ 30 կմ հս, Ցաղմուր լեռան հյուսիսարեւելյան կողմում, Եփրատի աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ կողմում:

ԲԵՐԿՐԻ /ՄՈՒՐԱԴԻՅԵ/

Բերկրին — Մուրադիե Վանի հնագույն հայաբնակ քաղաքներից է: Այն Համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ և ընկած է Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում։ Արծրունիների գահակալության տարիներին Գագիկ թագավորը այս գավառը նվիրել էր Աղթամարի վանքին։
Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն էր։ Այս գավառի մեջ էր մտնում Աբաղայի նշանավոր դաշտը, Տեր-Հուսկան-Որդու անունով վանքը և Գործովթ գյուղը, որը բազմամարդ, հարուստ և նշանավոր հայկական գյուղ էր։ Բերկրին սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Բարկիրի, Բարկրի, Բերգրի, Պարկիրի և անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի–կալե, ավելի ուշ Մուրադիյե:

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ազգային պատկանելության շուրջ բախումները Թուրքիայում շարունակվում են նոր թափով: Նմնօրինակ երեւույթների առաջացումը ոչ այնքան հասարակական բնույթ է կրում, որքան որ հրահրվում է որոշ ուժերի կողմից:
Հերթական բախումը տեղի է ունեցել Մուղլայի Մարմարիս գավառում, որտեղ ազգությամբ հայ Էլիզաբեթ Մարիա Փըչաքչըն, իր ինքնության համար ծանր վիրավորանքների ու սադրանքների է ենթարկվել: Փըչաքչըն արդեն 10–ը տարուց ի վեր զբաղվում է արհեստով, սակայն պարբերաբար խնդիրներ է ունեցել իր անձի անվտանգության առումով:

ԲԵՐՎԱՐԻ ԳԱՎԱՌ

ԲԵՐՎԱՐԻ ԳԱՎԱՌ

Բերվարն ընկած է Սըղերդի գավառի /Սանջաք/ հարավարեւմուտքում: Մեղրով հայտնի Բերվարի վարչական կենտրոնն է համարվում Խասիլ գավառը: Ցեղասպանության նախօրեին գավառում ապրում էր 180 հայ: Այստեղ կար 20 հայկական տուն եւ մեկ դպրոց, որն ուներ 22 աշակերտ: Բերվարի գավառն ուներ 15 հայկական գյուղ: Գյուղերում բնակվող հայերի ընդհանուր թիվը 2538 մարդ էր / 282 տուն/: Գավառի Վելաս գյուղում ապրում էր 270 հայ /30 տուն/:

ԶԻԼԵ /ԹՈՔԱԹԻ ՆԱՀԱՆԳ, ԵՎԴՈԿԻԱ /

Զիլեի գավառակը գտնվում է Թոքատից /Թոկատ, Եվդոկիա/ 67 կմ դեպի արեւմուտք: Արեւելքից այն սահմանակից է Թուրհալին, հարավից՝ Քադըշեհրիին, արեւմուտքից՝ Գյոյնուջեքին, իսկ հյուսիսից Ամասիային:
Պատմության ընթացքում Զիլեն ստացել է Զելա, Զելիթիս, Զելիդ, Անզիլա, Զեյլի, Սիլաս եւ այլ անվանումներ: Անունների այս շարքը հիմնականում կապված է տեղի բնակչության լեզվական առանձնահատկություններից: Այսինքն եկվոր ժողովուրդները տեղանունը հարմարեցրել են իրենց լեզվական-հնչյունական ապարատին:

ԲԱՂԷՇ (ԲԻԹԼԻՍ)-Ի ՆԱՀԱՆԳ ԷՐՈՒՀ ԳԱՎԱՌ

Էրուհի շրջանը ընկած է Սղերդ, Շըրնակ, Փերվարի, Գյուչլուքոնաք գավառների միջեւ:
Շրջանը լեռնային է: Բարձրադիր լեռներն իրարից անջատվում են Տիգրիս թափվող վտակերով: Էրուհը ոչ միայն գեղեցիկ բնակավայր է, այլեւ արոտավայրերով հարուստ բնակատեղի, որի պատճառով էլ, սկսած 7-րդ դարից, այստեղ են տեղափոխվել քրդեր, եզդիներ, թուրք-սելջուկներ: 7-րդ դարում, երբ այն անցավ արաբական խալիֆայության գերիշխանության ներքո, տեղի քրիստոնյա բնակչությունը ստիպված Էրուհը լքեց, այն զիջելով բնակություն հաստատած ոչխարաբույծ քրդերին ու եզդիներին:

ՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Վան

Վանի քաղաքապետարանին կից Մշակույթի եւ սոցիալական գործերի նախարարությունը նախկինում տպագրել էր նաեւ թուրքերեն, քրդերեն եւ անգլերեն ուղեցույց՝ Վան կատարող զբոսաշրջիկների համար: Արդեն պատրաստ է նաեւ մեկ այլ ուղեցույց այս անգամ արդեն հայերեն: 90 էջանոց ուղեցույցը տպագրվել է 2500 տպաքանակով:

ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՉԻ ԿՈՐՉՈՒՄ ՈՉ ՄԻ ՁԱՅՆ

«Դերսիմի հայկական ժողովրդական երգեր» ժողովածու

Չորսը տարի տեւած տքնաջան աշխատանքներից հետո հանդիսատեսի դատին ներկայացվեց Միքաել Ասլանի /լուսանկարում/ «Դերսիմի հայկական ժողովրդական երգեր» ժողովածուն: Այս ժողովածուն ստեղծվել էր «Քալան Մուզիկ» երաժշտական խմբի համատեղ ջանքերով:
Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք: Այն հնագույն հայկական բնակավայրերից մեկն է: Դերսիմը նաեւ հայկական մշակույթի ամենահարուստ բնաօրրաններից մեկն է, քանզի այստեղ են կառուցվել հին հայկական աստվածների մեհյանները, ու առաջին ծիսական արաողությունները կատարվել: Հայի ոգին առաջինն է այստեղ հորինել տաղեր ու հորովելներ՝ գովերգելով հայոց մայրության ու պտղաբերության աստվածներին, երգելով կյանք պարգեվող հողի ու ջրի աստվածությունները : Այստեղ էին պատմական Խութաց ձորն ու Առյուծ լեռը: Դերսիմը հայկական մշակույթ ունեցող ամենահարուստ վայրերից մեկն է: