Category Archives: Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ 17 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Դիարբեքիրի (Տիգրանակերտի, ներկայիս Թուրքիայի տարածք) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին է վերադարձվել 17 անշարժ գույք, հաղորդում է ozgurhabergazetesi.com կայքը:

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ազգային պատկանելության շուրջ բախումները Թուրքիայում շարունակվում են նոր թափով: Նմնօրինակ երեւույթների առաջացումը ոչ այնքան հասարակական բնույթ է կրում, որքան որ հրահրվում է որոշ ուժերի կողմից:
Հերթական բախումը տեղի է ունեցել Մուղլայի Մարմարիս գավառում, որտեղ ազգությամբ հայ Էլիզաբեթ Մարիա Փըչաքչըն, իր ինքնության համար ծանր վիրավորանքների ու սադրանքների է ենթարկվել: Փըչաքչըն արդեն 10–ը տարուց ի վեր զբաղվում է արհեստով, սակայն պարբերաբար խնդիրներ է ունեցել իր անձի անվտանգության առումով:

ԸՍՏ ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆԻ` ՀԱՅՈՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ՅԵՆԻՔՅՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Է

Բասքըն Օրան

Օրերս Դիարբեքիրի Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված Սոցիոլոգիայի երկրորդ խորհրդաժողովում քննարկվում էին ինքնության շուրջ հարցեր: Բասքըն Օրանը, ներկա գտնվելով այս խորհրդաժողովին որպես զեկուցող, իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նմանօրինակ խիզախություն դրսեւորելու համար:
Իր զեկույցում Օրանը, անդրադառնալով պատմական իրողություններին ու փաստերին, հիշատակեց, որ 1071թ. Հայերը եւ քրդերը օգնել են Ալփարսլանին, ապա փաստեց, որ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի հայերի մասին կարելի է խոսել որպես պատմության գործընթացների արդյունքում ձեւավորված երկու տարբեր կառույցների:

1915 Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԱԿԱՏԸ ԲԱՑ Է, -ԱՍՈՒՄ Է ՉԻՉԵՔԸ

Ինչպես տեղեկացնում է «Զաման» օրաթերթը Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Նյու Յորքում հայտարարել է, որ Թուրքիան իր անցյալի հետ հաշվի նստելու կարիք չունի:
«Մեր ճակատը բաց է, գլուխը՝ բարձր:

ԱՂԹԱՄԱՐԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԽԱՆԳԱՐԵՑ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ԱՂԹԱՄԱՐ

Պարիարքական ընտրությունները քանիցս հանդիպեցին անհարթությունների, որոնց պատճառը մի դեպքում ներհամայնքային անհամաձայնություններն էին, մյուս դեպքում այն հանգամանքը, որ Թուրքիո հայկական համայնքը տակավին դեռ չէր կողմնորոշվել պատրիարքի կամ համապատրիարքի ընտրության հարցում, իսկ մյուս կողմից Թուրքական կառավարությանը սա շատ ձեռնտու առիթ էր ներհամայնքային պառակտումը սրելու համար: Նմանօրինակ անհարթություններով սկիզբ առան նաեւ Աղթամարում պատարագ մատուցել չմատուցելու, խաչ տեադրել չտեղադրելու, եւ նույնիսկ եղան զրույցներ պատարագի ժամանակահատվածի կրճատման, կամ կղզի բարձրանալ ցանկացող անձանց թվաքանակաի մասին սահամանափակումների շուրջ: