Category Archives: ԲԱԺԻՆՆԵՐ

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է Amnesty International-Ի` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉԻՆ

Հանրահայտ ռոք երաժիշտ, հասարակական ակտիվիստ Սերժ Թանգյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով միացել է Թուրքիայի կառավարությանն ուղղված` Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ստորագրահավաք — կոչին` վերջ տալու բռնություններին և քաղաքացիների խոսքի ազատության սահմանափակումներին:

ՉԿԱՅԱՑԱԾ ԳՈՐԾԱԴՈՒԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՄ ապՍՏԱՄԲՈՒԼ

Հունիսի 17-ին Թուրքիայի խոշոր արհմիությունները հայտարարել էին գործադուլ, սակայն Ստամբուլում գործադուլին մասնակցողների թիվը շատ չէր: Նրանք որոշել էին Շիշլիից և Իսթիքլալից շարժվել դեպի Թաքսիմ, սակայն ոստիկանությունը փակել էր Թաքսիմ տանող ճանապարհները: Սակավաթիվ լինելու պատճառով ցուցարարները որոշեցին առաջ չգնալ:

ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ԿՈՉԸ ԼՐՋՈՐԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Արհմիությունների գործադուլի կոչը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի` հունիսի 17-ին Թաքսիմի հրապարակում նախատեսված ցույցն անօրինական է:

«ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՃԻՐԸ»` ՑՈՒՅՑ-ՀԱԿԱՑՈՒՅՑ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ. Շ. ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հերթական հոդվածն է հրապարակել Թուրքիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: ««Մարդկության դեմ ոճիրը»` ցույց-հակացույց ճամբարներում» վերտառությամբ հոդվածը ներկայացված է ստորև:

ԳԵԶԻԻ ՊԱՅՔԱՐԸ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ՎՆԱՍ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Գեզի զբոսայգում ծավալվող իրադարձությունների հետևանքով Թուրքիայի տնտեսության կրած վնասներն ահռելի են: Ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը, Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող պայքարը հատկապես բացասաբար է ազդել զբոսաշրջության ծավալների վրա:

ՄԵԿՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հունիսի 17-ին Թուրքիայում սպասվում է մեկօրյա գործադուլ: Երկրի խոշորագույն երկու արհմիություններ իրենց աշխատակիցներին հորդորել են դուրս չգալ աշխատանքի՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով դադարեցնել ոստիկանական բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ:

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ Է ԱՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել Ստամբուլի կենտրոնում հավաքված ցուցարարներին՝ կոչ անելով նրանց լքել ամբողջ երկրում հակակառավարական ցույցերի էպիկենտրոն դարձած Գեզի այգու տարածքը, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՆ ՃՆՇՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

Հունիսի 12-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, նախնական տվյալների համաձայն, ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է 3 լրագրող: Այս մասին հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«ԹԱՔՍԻՄ» ՀՐԱՊԱՐԱԿՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ՏԱՔՍԻՆԵՐ ԵՐԹԵՎԵԿԵԼ

Ստամբուլի կենտրոնում՝ «Թաքսիմ» հրապարակում, հունիսի 12-ի առավոտյան որոշակի խաղաղություն է հաստատվել։ Նախորդ գիշեր ոստիկանությունը կրկին կիրառել է արցունաքաբեր գազով նռնակներ և ջրաշիթ՝ ցույցերի մասնակիցներին հրապարակից ցրելու համար, հաղորդում է BBC-ն։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԱՅՐԵԼ ԵՆ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Թուրքիայի քաղաքներում հունիսի 3-ի գիշերը շարունակվել են հակակառավարական ելույթները, հաղորդում է Reuters-ը: Իզմիրում ընդդիմադիրները դյուրավառ հեղուկով շշեր են նետել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա: